Ինչու են Սոլովյովի հաղորդումներն արգելափակվել
Ռուս հաղորդավար Վլադիմիր Սոլովյովի հաղորդումները մեր երկրում եթերազրկվել են, որովհետև ռուսական կողմի հետ չի հաջողվել հասնել կոնսենսուսի հայ–ռուսական համաձայնագրի դրույթների խախտումների վերաբերյալ։ Այս մասին Ազգային ժողովում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ հայտարարեց ՀՀ բարձր տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար Մխիթար Հայրապետյանը՝ պատասխանելով «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Սոնա Ղազարյանի հարցին, թե ինչու են մեր երկրում արգելվել «ՌՏՌ-Պլանետա» հեռուստաալիքով հեռարձակվող «Երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» և «Կիրակի երեկոն Վլադիմիր Սոլովյովի հետ» հեղինակային հաղորդումները։
«Սա ամենևին չի նշանակում, որ մենք բանակցություններում փակուղու մեջ ենք։ Եթե ոչ այս շաբաթ, ապա հաջորդ շաբաթ նախատեսում ենք առաջարկների մեր փաթեթն ուղարկել ռուս գործընկերներին առ այն, թե ինչպես ենք պատկերացնում համաձայնագրի նոր խմբագրումները»,- նշեց Հայրապետյանը։
Վերջինս հավելեց, որ հայկական կողմը շատ կառուցողական է տրամադրված, քանի որ նպատակը ոչ թե իրավիճակի սրումն է, այլ առողջ բանավեճի արդյունքում աշխատող փաստաթուղթ ստանալը։ Նրա խոսքով՝ նոր փաստաթղթում պետք է հստակ ամրագրված լինեն այն դրույթները, որոնց խախտմանը կհետևեն համապատասխան պատժամիջոցներ։
Նախարարը նաև շեշտեց, որ հայկական կողմը հավատով է մոտենում բանակցությունների հաջողությանը, հակառակ դեպքում չի բացառում, որ Հայաստանի Հանրապետությունը կարող է համաձայնագիրը միակողմանի խզելու տարբերակ դիտարկել։
Նմանատիպ հոդվածներ
Մեղրիի հիվանդանոցի գլխավոր բժիշկը` 4 զինծառայողի կյանք խլած վթարի վիրավորների մասին
Մեղրիի հատվածում ողբերգական վթարի հետևանքով կա 20 վիրավոր։ Այս մասին NEWS,am-ի հետ զրույցում ասել է հիվանդանոցի գլխավոր...
Հովիվը հայտնվել է Ադրբեջանի տարածքում. փոխհրաձգություն է տեղի ունեցել. ԱԱԾ
Ս.թ. ապրիլի 10-ին Հայաստան-Ադրբեջան պետական սահմանի Ներքին Խնձորեսկ հատվածում միջադեպ է տեղի ունեցել: Հայաստանի Հանրապետ...
Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին․ այն փակվել է
Հալիձոր-Տաթև ճանապահահատվածում տեղի է ունեցել քարաթափում։ Սարերից պոկված հսկայական բեկորները թափվել են ճանապարին և երկող...
ԱԱԾ-ն նոր հաղորդագրություն է տարածել ահաբեկչական լուրերի մասին
Ս.թ. ապրիլի 11-ին՝ ժամը 23:00-ից արձանագրվել են հայկական «Տելեգրամ» ալիքներին ուղարկվող անանուն հաղորդագրություններ՝ իբր...