Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար․ Փաշինյան
Հայաստանը Թուրքիայի հետ հարաբերություններում սպասում է ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը:
Այս մասին հայտարարեց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում Հայաստանի Հանրապետության կառավարության ծրագրի (2021-2026 թթ.) 2023 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ժամանակ ունեցած ելույթում:
«Թուրքիայի հետ մեր հարաբերություններում, եթե կարելի է այդպես ասել, մենք սպասման մեջ ենք, սպասում ենք ձեռք բերված և պաշտոնապես արձանագրված պայմանավորվածությունների իրագործմանը, այն է՝ երրորդ երկրների քաղաքացիների և դիվանագիտական անձնագիր կրողների համար Հայաստան-Թուրքիա ցամաքային սահմանի բացում»,-ասաց Փաշինյանը:
Նրա գնահատմամբ՝ Հայաստան-Թուրքիա սահմանի բացումը դարակազմիկ իրադարձություն կլինի տարածաշրջանի համար, ուստի շարունակելու են ջանքերն այս ուղղությամբ:
Վարչապետն անդրադարձավ նաև սոցիալ-հոգեբանական մի նրբության.
«Շատ կարևոր է արձանագրել, որ ես հիմա խոսում եմ Հայաստան-Թուրքիա, ոչ թե հայ-թուրքական հարաբերությունների մասին: Այս երկու ձևակերպումն ունեն ընդհանրություններ, բայց, այնուամենայնիվ, դրանք նույնը չեն»:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանում քննարկվում է Գարեգին Բ կաթողիկոսին Բաքու հրավիրելու հարցը
Այս տարեվերջին Բաքվում տեղի կունենա կրոնական առաջնորդների հանդիպումը. ադրբեջանական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ հայտարարե...
ՀՀ-ն պատասխանել է խաղաղության պայմանագրի վերաբերյալ Ադրբեջանի առաջարկներին. ԱԳՆ խոսնակ
Հայաստանը պատասխանել է «Խաղաղության պայմանագրի» նախագծի շուրջ ադրբեջանական կողմի վերջին առաջարկներին։ Այս մասին Ազտ...
Անդրանիկ Քոչարյանը՝ սահմանազատման գործընթացը Տավուշից սկսելու մասին
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի գնահատմամբ՝ Հայաստանի քաղաքական...
Կլաարը՝ ՀՀ-ի ԵՄ անդամության հեռանկարի մասին
Եվրամիության և Հայաստանի միջև հարաբերությունների ամրապնդումը համապատասխանում է թե՛ Եվրամիության, թե՛ Հայաստանի շահերին։...