Բայդենը քննադատել է Նեթանյահուին
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը Գազայի հատվածում պատերազմի ընթացքում Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթայահուի մոտեցումն անվանել է «սխալ»՝ քննադատելով Իսրայելին հակամարտության ընթացքում ձեռնարկած քայլերի համար։
«Կարծում եմ՝ այն, ինչ նա անում է, սխալ է։ Ես նրա մոտեցման հետ համաձայն չեմ», - ասել է Բայդենը:
ԱՄՆ նախագահը դարձյալ իր վրդովմունքն է հայտնել Իսրայելի կողմից հումանիտար աշխատողների ավտոշարասյանը հասցրած հարվածի առնչությամբ, որի հետևանքով բարեգործական կազմակերպության 7 աշխատող էր զոհվել։
«Ես հորդորում եմ, որ իսրայելցիները պարզապես հրադադարի կոչ անեն, թույլ տան հաջորդ վեց, ութ շաբաթվա ընթացքում սննդամթերքի և դեղորայքի ամբողջական հասանելիություն», - ասել է Բայդենը հարցազրույցի ընթացքում:
Նմանատիպ հոդվածներ
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...