Տավուշի մարզից մանրամասներ են ներկայացրել արջի կողմից հոշոտված 33-ամյա տղամարդու դեպքից
«Արմթայմս»-ի թղթակցի հետ զրույցում Տավուշի մարզի Լուսաձոր համայնքի ղեկավար Վարդան Սարդարյանը մանրամասներ է ներկայացրել արջի կողմից հոշոտված տղամարդու ողբերգական դեպքից: Ըստ համայնքապետի, դեպքը տեղի է ունեցել գյուղից հեռու անտառներում, որտեղից միշտ գնացել են սինդրիկ հավաքելու:
«Ուղղակի այս տարի արջը նոր բույն դրած է եղել, տղամարդն էլ, չիմանալով, շատ է մոտեցել բնին, մայր արջն էլ ձագերին պաշտպանելու բնազդով հարձակվել է նրա վրա»,- նշել է նա` հավելելով, որ մահացածը 2 երեխա ունի` մեկն առաջին, մյուսը` երրորդ դասարանցի:
Հիշեցնենք, որ Սինդրիկ քաղելու գնացած 33-ամյա լուսաձորցին արջի զոհ էր դարձել: Այս մասին ֆեյսբուքում գրել էր լրագրող Ոսկան Սարգսյանը:
«Երկու օր առաջ՝ ապրիլի 6-ին, Իջևան համայնքի Լուսաձոր գյուղում հուղարկավորել են գյուղի բնակիչ, 1990թ-ին ծնված տղամարդուն։ Նախկինում զինվորական ծառայության մեջ եղած, զորացրվելուց հետո շինարարությամբ, գյուղատնտեսությամբ զբաղվող լուսաձորցին ապրիլի 4-ին համագյուղացիների հետ գնացել է Աճարկուտ գյուղի անտառ՝ սինդրիկ հավաքելու: Սինդրիկ քաղողներն անտառում բաժանվել են, երեկոյան լուսաձորցին անտառի պայմանավորված տեղում չի ներկայացել։ Համագյուղացիների որոնումներով հայտնաբերվել է նրա խոշտանգված մարմինը։ Անտառապահներն ասում են, որ անտառի այդ հատվածում արջ կա՝ իր քոթոթների հետ։ Արջի զոհ դարձած լուսաձորցին երկու անչափահաս երեխաների հայր էր»,- նշել է նա:
Նմանատիպ հոդվածներ
Եղանակի տեսություն. Հայաստանում կարկուտ է սպասվում
Ապրիլի 21-22-ի գիշերը և կեսօրից հետո Հայաստանի առանձին շրջաններում սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, տեղ-տեղ հնարավոր է...
«Ապրիլի 25-ից մի քիչ շոգելու ենք». Սուրենյանը եղանակի կանխատեսումն է ներկայացրել
Ապրիլի 25-ից օդի ջերմաստիճանը բարձրանալու է։ Այս մասին ֆեյսբուքյան իր էջում հայտնել է «Հիդրոօդերևութաբանության և մոնիթոր...
Հանրապետությունում առաջիկա օրերին սպասվում են տեղումներ
Երևանում ապրիլի 21-22-ին կեսօրից հետո հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպ, ամպրոպի ժամանակ քամու ուժգնացում 13-15մ/վ արագո...
Հայաստանում ջերմաստիճանը կնվազի
Հիդրոօդերևութաբանության և մոնիտորինգի կենտրոնից տեղեկացնում են, որ Հայաստանի Հանրապետության տարածքում ապրիլի 6-8-ին, 10-...