ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Նոր կադրեր՝ Թայվանում հզոր երկրաշարժից․ տուժածների թիվը հասնում է 900-ի
Թայվանում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, ևս 882 մարդ տուժել է, գրում է China Times-ը: Ավելի վաղ հաղորդվել էր յոթ զոհերի և ավելի քան 700 տուժածների մասին:
Երկրաշարժի պատճառով երեք վթար է տեղի ունեցել երկաթուղու, արագընթաց երկաթուղու և մետրոյի վրա: Վնասվել է 125 շենք, ավելի քան 91 հազար տնային տնտեսություն մնում է առանց էլեկտրականության։
Հուալյանում թեքվել ու փլուզվել է ինը հարկանի շենք, մի քանի հարկերում մարդիկ արգելափակվել են։
Ապրիլի 3-ի առավոտյան Թայվանում տեղի է ունեցել 7,4 մագնիտուդով երկրաշարժ, որն ամենաուժեղն է դարձել առնվազն վերջին 25 տարվա ընթացքում: Էպիկենտրոնը գտնվել է Հուալյան գավառից 25 կմ հարավ-արեւելք։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես է հաղորդավարուհին շարունակում վարել եթերը Թայվանում հզոր երկրաշարժի ընթացքում
Թայվանում 7,5 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի ընթացքում հեռուստաեթերը չի ընդհատել իր աշխատանքը։ Զոհերի թիվը հասել է առ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թռիչքի ժամանակ ինքնաթիռի շարժիչի մի մասը պոկվել է․ ԱՄՆ
Reuters գործակալությունը հայտնել է, որ ԱՄՆ-ի քաղաքացիական ավիացիայի դաշնային վարչությունը (FAA) հետաքննություն է նախաձեռ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոց
ԱՄՆ Կենտուկի նահանգի Բոուլինգ-Գրին քաղաքի բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը հանգեցրել է մոտակա դպրոցների և ձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...