ՏԵՍԱՆՅՈՒԹ. «ԳՈՅ»-ի դերասանները դադարեցնում են նստացույցը ու բանակցություններ սկսում ԿԳՄՍՆ-ի հետ
«Գոյ» թատրոնից դիմաց դերասանների անժամկետ նստացույցը դադարեցվեց։
Սարգիս Արզումանյանը հայտարարել է, որ այսօր ժամը 18։30-ին պետք է մեկնարկեն ԿԳՄՍՆ-ի հետ բանակցությունները։
«Առանց նախապայմանների գնում ենք հանդիպելու, բայց քանի որ այստեղ չկան երաշխիքներ, մենք ժամանակավոր ենք դադարեցնում նստացույցը։ Կգնանք, կտեսնենք ինչ է տեղի ունենում, որից հետո կհասկանանք՝ շարունակել նստացույցը, թե ոչ»։
Հիշեցնենք, որ «Գոյ» թատրոնի դիմաց դերասանները անժամկետ նստացույց էին սկսել, քանի որ թատրոնի մուտքի դուռը փակվել էր, և թատրոնի անձնակազմը պետք է Գաբրիել Սունդուկյանի անվան թատրոնի տարածքով մուտք գործեր, սակայն Սունդուկյանի անվան թատրոնի տնօրինությունը պնդում էր, որ «Գոյի» դերասաններն ու անձնակազմը պետք է իրենց անցաթղթերից ստանային, ինչի համար նրանք հրաժարվել էին ներկայացնել անձնական տվյալները։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Երևանում ծառերի փոխարինման ծրագրով հատված 300-ի փոխարեն 350 ծառ է տնկվել
Երևանում այս տարի գարնանը նախատեսված էր փոխարինել շուրջ 400 ծառ: Աշխատանքների ընթացքում հատվեց 300 մանրատերև թեղի: Փոխար...
Արցախում մնալու գինը. ադրբեջանցիների «բուժումից» հետո Կամոն դարձել է անկողնային հիվանդ
Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ նախորդ տարվա հոկտեմբերից մինչ օրս Ստեփանակերտից Հայաստան են տեղափոխվել ավել...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է ծնելիության խթանման ծրագրեր
ՀՀ կառավարությունը սահմանամերձ բնակավայրերում իրականացնում է բնակության պայմանների, ժողովրդագրական իրավիճակի բարելավման...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչպես են Կիևյան-Հալաբյան խաչմերուկում քաղաքացիները կարգավորում երթևեկությունը
Երևանի Կիևյան-Հալաբյան խաչմերուկում խցանումից խուսափելու համար` քաղաքացիները դուրս են եկել իրենց մեքենաներից և փորձ...