Պատահարներ

Տղամարդը հյուրասենյակում հայտնաբերել է իր քրոջ նախկին ամուսնու մարմինը

Adrine Nidelyan 971 դիտում
Տղամարդը հյուրասենյակում հայտնաբերել է իր քրոջ նախկին ամուսնու մարմինը

Այսօր՝ ապրիլի 5-ին, առեղծվածային դեպք է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 14։00-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության Կոտայքի բաժին ահազանգ է ստացվել, որ Մայակովսկի գյուղի տներից մեկում քաղաքացին հայտնաբերել է իր ազգականի դին։

Shamshyan-ի հաղորդմամբ՝ դեպքի վայր են ժամանել ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետի օպերատիվ գծով տեղակալ Մանուկյանի գլխավորությամբ։

Տեղում Լոռու մարզի 27-ամյա բնակիչ Անդրանիկ Մ․-ն ոստիկաններին հայտնել է, որ մահացած 41-ամյա Դավիթ Թ․-ին ինքը հայտնաբերել է հյուրասենյակում, գետնին բերանքսիվայր ընկած վիճակում, ժամը 13։30-ի սահմաններում։

Դատաբժշկի նախնական եզրակացության համաձայն արտաքին զննությամբ դիակի վրա բռնության հետքեր չեն հայտնաբերվել։

Դեպքի փաստով Աբովյանի քննչական բաժնում «սպանություն» (հանկարծամահություն) հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Աղբյուրի տեղեկություններով Անդրանիկ Մ․-ն հայտնել է նաև, որ մահացածը իր քրոջ նախկին ամուսինն է։

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250