Խոսքը ՆԱՏՕ-ն գլոբալ դաշինքի վերածելու մասին չէ․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն նպատակաուղղված է Եվրոպայում և Հյուսիսային Ամերիկայում անվտանգության ապահովմանը, դաշինքը չունի ընդլայնվելու պլաններ՝ իր շարքերն ընդունելով աշխարհի այլ մասերից եկած երկրներին: Այս մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը: Նրան հարցրել են Ասիա-խաղաղօվկիանոսյան տարածաշրջանի երկրների հետ դաշինքի շփումների մասին։
«Խոսքը ՆԱՏՕ-ն գլոբալ դաշինքի վերածելու մասին չէ։ ՆԱՏՕ-ն մնում է Հյուսիսային Ամերիկայի և Եվրոպայի դաշինք», - պատասխանել է նա։
Նրա խոսքով, ընդ որում, ՆԱՏՕ-ի երկրների անվտանգությունը կախված է նաև Ասիայի իրադարձություններից:
«Անվտանգությունը գլոբալ, այլ ոչ թե տարածաշրջանային հարց է», - հավելել Է դաշինքի գլխավոր քարտուղարը:
Նմանատիպ հոդվածներ
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...