Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բարձր մակարդակի համատեղ հանդիպումից առաջ ասաց ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։
«ԱՄՆ-ն կշարունակի աջակցել Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված հայերին, սա շատ կարևոր է Հայաստանի երկարաժամկետ կայունության համար»,- ասաց նա։
Բլինքենի խոսքով՝ ԱՄՆ-ն ցանկանում է Հայաստանին տեսնել որպես ուժեղ երկիր։
«Մենք այստեղ ենք` արտահայտելու անդրատլանտյան աջակցություն Հայաստանի ժողովրդի ժողովրդավարական ու բարգավաճ ապագայի համար»,- նշեց նա։
Նրա խոսքով՝ ԱՄՆ-ն նախատեսում է Հայաստանին տրամադրել ավելի քան 65 միլիոն ԱՄՆ դոլարի աջակցություն։
Էնթոնի Բլինքենը նշել է՝ Հայաստանի համար տարածաշրջանային ինտեգրացիան էական է անվտանգության ու բարգավաճման համար։
«Սատարում ենք «Խաղաղության խաչմերուկի» առաջարկը։ Տեսնում ենք ավելի ինտեգրված Հարավային Կովկաս` նոր տրանսպորտային ուղիներով, էներգետիկ համագործակցությամբ, հաղորդակցություններով»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպումից հետո Փաշինյանը գրառում է արել
Հիանալի խորհրդակցություններ եմ ունեցել ԱՄՆ և ԵՄ գործընկերների հետ: Այս մասին X-ի իր միկրոբլոգում գրել է ՀՀ վրաչապետ Նիկո...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
ՀՀ ԱԳՆ-ից անդրադարձել են Ֆրանսիայի ԱԳ նախարարի վերջին հայտարարություններին
ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Անի Բադալյանի մեկնաբանությունն ի պատասխան լրատվամիջոցներից ստացված հարցումների։ Հարց. Ապրիլի 2-ին...