Ֆրանսիան պետք է որքան հնարավոր է շուտ դուրս գա ՆԱՏՕ-ից․ քաղաքական գործիչը զգուշացնում է
Ֆրանսիան պետք է որքան հնարավոր է շուտ դուրս գա ՆԱՏՕ-ից, այդ կազմակերպությունում գտնվելը դառնում է չափազանց վտանգավոր։ X սոցցանցում նման կարծիք է հայտնել ֆրանսիական «Հայրենասերներ» կուսակցության առաջնորդ Ֆլորիան Ֆիլիպոն։
Այսպես է նա արձագանքել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենի՝ ՆԱՏՕ-ին Ուկրաինայի անդամակցության հնարավորության մասին խոսքերին։
«Խենթ և ծայրահեղ վտանգավոր ամերիկյան հայտարարություն։ Եկեք հնարավորինս շուտ ազատվենք այս ծուղակից, դուրս գանք ՆԱՏՕ-ից և խաղաղություն հաստատենք»,- գրել է Ֆիլիպոն։
Քաղաքական գործչի կարծիքով՝ ԱՄՆ-ի գործողություններն աշխարհը մոտեցնում են Երրորդ համաշխարհային պատերազմին, որի առաջին զոհերը կդառնան եվրոպական երկրները, այդ թվում ՝ Ֆրանսիան:
Ավելի վաղ ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը Բրյուսելում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովում հայտարարել է, որ Ուկրաինան կդառնա դաշինքի անդամ
Նմանատիպ հոդվածներ
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում
Մոսկվան Երևանին և Բաքվին կոչ է անում ցուցաբերել առավելագույն զսպվածություն և նվազեցնել ռազմատենչ հռետորաբանության ինտենս...
Հայաստանն ու Վրաստանը պայմանավորվածություն են ձեռք բերել․ Կոստանյան
Հայաստանի և Վրաստանի միջև սահմանազատման աշխատանքները վերսկսելու պայմանավորվածություն է ձեռք բերվել։ Այս մասին լրագրողներ...