ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական ԱԹՍ հարձակումների հետևանքով Խարկովում կան զոհեր և վիրավորներ
Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով ուկրաինական Խարկով քաղաքում գիշերը զոհվել է 4 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվել։ Այս մասին ապրիլի 4-ին հայտնել են տեղական իշխանությունները:
Խարկովի քաղաքապետ Իգոր Տերեխովը Տելեգրամում գրել է, որ քաղաքը ենթարկվել է առնվազն չորս զանգվածային անօդաչու սարքերի հարձակումների. իր տվյալներով՝ դրանք իրականացվել են ինչպես մասնավոր, այնպես էլ բազմաբնակարան շենքերի վրա։ Նրա հաղորդմամբ՝ զոհերից երեքը փրկարարներ են, նրանք զոհվել են դեպքի վայրում երկրորդ հարվածի ժամանակ:
Հաղորդվում է նաև, որ Խարկովում տեղի ունեցած միջադեպի հետևանքով վնասվել է շտապօգնության երեք մեքենա: Նշվում է, որ Խարկովի որոշ շրջաններում էլեկտրականության խափանումներ են առաջացել։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դամասկոսում Իրանի դեսպանատան ուղղությամբ ավիահարվածի հետեւանքով կան զոհեր
Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: Դիվանագիտական...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...
ՀՐԱՏԱՊ. Զինծառայողներին տեղափոխող «Ուրալն» ընկել է ձորակը. կա 4 զոհ և վիրավորներ. ՊՆ
Ապրիլի 12-ին՝ ժամը 15:25-ի սահմաններում, ՀՀ ՊՆ N զորամասի զինծառայողներին տեղափոխող «Ուրալ» մակնիշի ավտոմեքենան դեռևս չպ...