ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Դամասկոսում Իրանի դեսպանատան ուղղությամբ ավիահարվածի հետեւանքով կան զոհեր
Իսրայելը ավիահարված է հասցրել Սիրիայի մայրաքաղաք Դամասկոսի հարավ-արևմտյան Ալ-Մեզզա շրջանում գտնվող շենքին: Դիվանագիտական առաքելության շենքը վնասվել է։
Առնվազն վեց մարդ Է զոհվել սիրիական մայրաքաղաքի արևմուտքում գտնվող Մեզզե թաղամասի ուղղությամբ իսրայելական օդուժի հրթիռային հարվածի հետևանքով, որտեղ գտնվում է Իրանի դեսպանատունն ու հյուպատոսությունը: Այս մասին հայտնել է Al Hadath հեռուստաալիքը։
Հեռուստաալիքի տեղեկությամբ՝ իրանական դիվանագիտական առաքելության համալիրի մոտակայքում գտնվում են առանձնատներ, որտեղ բնակվում են Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի (ԻՀՊԿ, Իրանի ԶՈՒ էլիտար ստորաբաժանումներ) իրանցի ռազմական խորհրդականներ: Al Hadath-ը ենթադրում է, որ հարձակման թիրախը կարող էր լինել Սիրիայում գտնվող իրանցի սպաներից մեկը:
Ըստ հեռուստաալիքի, այս թաղամասում մի քանի պայթյուն է որոտացել, Դամասկոսի արևմտյան ծայրամասից երկինք է բարձրանում ծխի խիտ սյուն: Դեպքի վայր են ժամանել հրշեջ ջոկատները։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը կրակ է բացել հայկական դիրքերի ուղղությամբ․ ՀՀ ՊՆ
Ապրիլի 5-ին՝ ժամը 17:05-ին, Չինարիի (Տավուշի մարզ), իսկ ժամը 17:30-ին Վերին Շորժայի (Գեղարքունիքի մարզ) հատվածում Ադրբեջ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ռուսական ԱԹՍ հարձակումների հետևանքով Խարկովում կան զոհեր և վիրավորներ
Ռուսական անօդաչու թռչող սարքի հարվածների հետևանքով ուկրաինական Խարկով քաղաքում գիշերը զոհվել է 4 մարդ, ևս 12-ը՝ վիրավորվ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Իսրայելը ռմբակոծել է Հալեպը
Իսրայելի ռազմաօդային ուժերի ինքնաթիռները վաղ առավոտյան հրթիռային հարվածներ են հասցրել Հալեպի մերձակայքում գտնվող ռազմակա...
Պաշտպանության նախարարությունը հաղորդագրություն է տարածել
Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր ապրիլի 8-ին՝ ժամը 23։35-23։45-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները...