ՔԿ-ն` Երևանում տեղի ունեցած ավազակային հարձակման մասին
ՆԳՆ ոստիկանությունը հաղորդում է ստացել, որ այսօր դիմակավորված և զինված անհայտ անձը ներխուժել է Բագրատունյաց 7 հասցում գործող «ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունք և, զենքը պահելով աշխատակիցների վրա, պահանջել այնտեղ գտնվող ամբողջ գումարը:
«ՀայՓոստ»-ի «0039» փոստային բաժանմունքում առերևույթ ավազակության դեպքով նախաձեռնվել է քրեական վարույթ․ այս մասին Aysor.am-ին հայտնել է ՔԿ խոսնակ Գոռ Աբրահամյանը։
Նրա տեղեկացմամբ՝ վարույթը նախաձեռնվել է ՀՀ քրեական օրենսգրքի 252-րդ հոդվածի 2-րդ մասի 5-րդ կետի (ավազակությունը, որը կատարվել է զենքի կամ մարմնական վնասվածք պատճառելու համար նախապես պատրաստված կամ հարմարեցված առարկայի կամ միջոցի գործադրմամբ) և 335-րդ հոդվածի 1-ին մասի (զենք զինամթերքի ապօրինի շրջանառությունը) հատկանիշներով։
«Այս պահին քննիչը դեպքի վայրում կատարում է անհրաժեշտ և անհետաձգելի քննչական գործողություններ»,- փոխանցել է ՔԿ խոսնակը։
Աբրահամյանը նաև ասել է, որ ձեռք բերված նախնական տվյալների վերաբերյալ ավելի ուշ տեղեկատվություն կտրամադրի։
Հիշեցնենք` ավելի վաղ հայտնել էինք, որ ապրիլի 3-ին, դիմակավրոված ու զինված ավազակային հարձակում է տեղի ունեցել Երևանում:
Նմանատիպ հոդվածներ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են․ ԶԼՄ
ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկությունն...
ՀՀ ՊՆ-ն՝ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի վիճակի մասին
Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցների...
«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմե...
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի
Ռուբեն Վարդանյանն առաջադրվել է 2024 թ. Խաղաղության Նոբելյան մրցանակի՝ իր բարեգործական և մարդասիրական գործունեության համա...