ՆԱՏՕ-ն պետք է փոխի Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան․ Ստոլտենբերգ
ՆԱՏՕ-ն պետք է «փոխի Ուկրաինային հատկացվող օգնության դինամիկան»։ Այս մասին գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգը հայտարարել է ՆԱՏՕ-ի անդամ պետությունների արտգործնախարարների՝ այսօր Բրյուսելում մեկնարկած հավաքի մեկնարկին։
«Մենք պետք է ապահովենք անվտանգության ասպարեզում Ուկրաինային երկարաժամկետ վստահելի և կանխատեսելի օժանդակության տրամադրումը։ Դա հնարավորություն կտա առավելապես հիմնվել ՆԱՏՕ-ի երկարամյա պարտավորությունների և այլ ոչ թե կամավոր հանգանակությունների կամ կարճաժամկետ խոստումների վրա», - հայտարարել է Ստոլտենբերգը։
Դաշինքի անդամներն առաջիկա երկու օրերին քննարկելու են Ուկրաինային շուրջ 100 միլիոն եվրոյի ուղղակի երկարաժամկետ աջակցության հիմնադրամի ստեղծման հարցը։
«Նման մեխանիզմի գոյությունը կարող է ապահովագրել Ուկրաինային հատկացվող օգնությունը ԱՄՆ նախագահական ընտրություններում Դոնալդ Թրամփի հնարավոր հաղթանակի անցանկալի հետևանքներից», - Reuters-ին են փոխանցել ՆԱՏՕ-ին մոտ կանգնած աղբյուրները։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...