Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվել Էլեն Ասատրյանը։ Այս մասին նշված է «Արևելյան շրջանի առաջադեմ դեմոկրատներ»-ի (EAPD) ֆեյսբուքյան էջում:
Որպես առաջին կին թեկնածու՝ 2022 թվականին Էլեն Ասատրյանը ստացել էր ամենաշատ ձայները քաղաքային խորհրդում: Հաղթելով Գլենդելի քաղաքային խորհրդի այս ընտրություններում՝ նա դարձավ առաջին ամերիկահայ կինը, որը զբաղեցնելու է Լոս Անջելեսի շրջանի 4-րդ ամենամեծ քաղաքի քաղաքապետի պաշտոնը:
X-ի իր միկրոբլոգում Էլեն Ասատրյանը շնորհակալություն է հայտնել իր աջակիցներին և նշել, որ ոչ մի կարևոր գործ հեշտությամբ չի ստացվում: «Այս հաղթանակը պահանջեց թիմային աշխատանք և հաստատակամություն: Բոլոր բնակիչները և շահագրգիռ կողմերը կարող են հպարտանալ այս հաջողությամբ, այն արդարության և ներառականության արտահայտումն է»,- գրել է նորընտիր քաղաքապետը:
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջ...
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշ...
Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությու...
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտա...