Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ։ «Բայց եթե դա նրանց հաջողվում էր մեկ-երկու տարի առաջ, հիմա չի հաջողվում, որովհետև ԵՄ դիտորդները ժամեր անց օբյեկտիվ իրականությունը ներկայացնում են աշխարհին՝ ցույց տալով, որ Ադրբեջանը հերթական անգամ ստում է»,- ասաց նա։
Պատգամավորի խոսքով՝ Ադրբեջանը չի ձգտում խաղաղության, ամեն ինչ անում է, որ «վիժեցնի խաղաղության գործընթացը»։
«Ադրբեջանի հայտարարությունները կեղծ են, բայց Հայաստանը, միանշանակ, գնալու է խաղաղության ճանապարով, ու Ադրբեջանին ստիպելու ենք վերադառնալ կառուցողական դաշտ»,- նշեց Խաչատրյանը։
Նա նշեց, որ ՀՀ զինված ուժերում շատ լուրջ բարեփոխումներ են արվում ու որոշ ժամանակ անց ունենալու ենք այնպիսի բանակ, որը հնարավորություն կունենա ապահովելու մեր երկրի սուվերենությունը, ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը։
Նմանատիպ հոդվածներ
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշ...
Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությու...
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտա...
Էլեն Ասատրյանն ընտրվել է Գլենդելի քաղաքապետ
ԱՄՆ Կալիֆոռնիա նահանգի Գլենդեյլ քաղաքում տեղի ունեցած քաղաքային խորհրդի ընտրությունների արդյունքներով քաղաքապետ է ընտրվե...