Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը: Նա մասնավորապես գրել է.
«Բրյուսելում ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ բարձր մակարդակի հանդիպումը առաջին հերթին առանձնահատուկ էր Հայաստանի արտաքին քաղաքականության դիվերսիֆիկացիայի և միջազգային հարաբերություններում Հայաստանի՝ դերի և ընկալման տեսանկյունից։
ԵՄ-ն և ԱՄՆ-ը վերահաստատել են իրենց աջակցությունը Հայաստանի ինքնիշխանությանը, ժողովրդավարությանը, տարածքային ամբողջականությանը և սոցիալ-տնտեսական դիմակայունությանը։
ԵՄ-ն և ԱՄՆ-ը ողջունել են Հայաստանի կառավարության ներկայացրած «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը, որը կխթանի ընդհանուր բարգավաճումը և տարածաշրջանային համագործակցությունը։
Նախադեպը չունեցող այս հանդիպումը որպես մեկնակետ կարևոր նշանակություն ունի Հայաստանի՝ տնտեսական դիվերսիֆիկացիայի ուղղությամբ տարվող աշխատանքների համար։
ԵՄ և ԱՄՆ կողմից խոստացված դրամական աջակցությունը կնպաստի մի շարք ոլորտներում Հայաստանի դիմակայունության ամրապնդմանը և հումանիտար խնդիրների հասցեագրմանը»։
Նմանատիպ հոդվածներ
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջ...
Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությու...
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտա...
Հերթական վանդալիզմը. Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունը ոչնչացվել է
Շուշիի Սուրբ Ղազանչեցոց եկեղեցու մոտ գտնվող գերեզմանատունն ամբողջությամբ ոչնչացվել է։ Caucasus Heritage Watch կազմա...