Ադրբեջանի ցանկությունն է դելիմիտացիան սկսել Տավուշից. Ադրբեջանը մեզ հետ խոսում է ուժի սպառնալիքով. Արմեն Խաչատրյան
Շատ մեծ խնդիր է եղել սկսել սահմանազատման գործընթացը, շատ մեծ խնդիր է եղել բերել այդ դաշտ եւ դելիմիտացիան սկսել ինչ-որ մի տեղից, որովհետեւ բանակցություններ չկային, անընդհատ պատերազմի վտանգ էր: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր, պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Արմեն Խաչատրյանը։
«Մի դրական բան եղավ, որ որոշվեց դելիմիտացիան սկսվի: Հիմա Ադրբեջաը ցանկացել է սկսենք հյուսիսային սահմանից, սկսել ենք, որտեղ ինչ խնդրահարույց հարցեր կան, գալիս ենք մինչեւ Սյունիք»,-ասաց նա:
Դիտարկմանը, որ փաստորեն Ադրբեջանն է պահանջել, որ դելիմիտացիան սկսվի Տավուշից, Արմեն Խաչատրյանն ասաց. «Ադրբեջանն այսօր չի ուզում գնա դելիմիտացիայի, ինքն ուժի սպառնալիքով է մեզ հետ խոսում: Այսօր գաղտնի՞ք է, որ մեր միջեւ ռազմական բալանսն այնքան խախտված է, որ այսօր մենք պատերազմի գնալու ցանկություն չունենք: Դա դժվա՞ր է հասկանալը եւ երբ սկսվում են բանակցություններ, գալիս ենք փոխհամաձայնության: Փոխհամաձայնությունը զիջում չէ: Իրենք ասել են՝ դելիմիտացիան սկսում ենք այստեղից, մենք համաձայնել ենք, որովհետեւ դա Հայաստանի շահերից է բխում: Սա տղայական խոսակցություն չէ: Այսօր մեզ պետք է խաղաղության գործընթացը, դրա համար գնացել ենք դրան»:
Նմանատիպ հոդվածներ
ԴԱՀԿ-ն հայտարարություն է տարածել տուգանքների հետ կապված
«Հարգելի’ քաղաքացիներ, տեղեկացնում ենք, որ «Վարչական իրավախախտումների մասին» ՀՀ օրենսգրքում՝ լրացումներ և փոփոխություննե...
Ցեղասպանության վտանգը տարածվել է ՀՀ ինքնիշխան տարածքի վրա. ամենաբարձր նախազգուշացումը՝ Լեմկինի ինստիտուտից
Լեմկինի Ցեղասպանության կանխարգելման ինստիտուտը երրորդ անգամ է հայտարարել կարմիր դրոշի ահազանգ (ամենաբարձր նախազգուշացում...
ԼՂ-ից Հայաստան է տեղափոխվել երկու անձ․ ԿԽՄԿ-ն մանրամասնում է
Մարտի 29-ին Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Լեռնային Ղարաբաղից Հայաստան է տեղափոխվել երկու անձ. «Լուրերի» տ...
ԱՊՊԱ պայմանագրի կնքման համար այսուհետ «Հաշվեհամար» դաշտը ենթակա է պարտադիր լրացման
Հայաստանի ավտոպահովագրողների բյուրոն հաղորդագրություն է տարածել, որտեղ տեղեկացնում է, որ ապրիլի 1-ից ԱՊՊԱ պայմանագրի կնք...