Մարզերում բենզալցակայանների շահագործում է դադարեցվել
Արարատի, Լոռու և Գեղարքունիքի մարզերում 3 բենզալցակայանի շահագործում է դադարեցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մամուլի ծառայությունից։
ՔՏՀԱ տեսչական մարմնի ղեկավարի հանձնարարագրերի հիման վրա վերահսկողություն է իրականացվել Արարատի մարզի Երասխ բնակավայրի Երևանյան խճուղի 42 հասցեում շահագործվող բենզալցակայանի՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։
«Հետազոտության արդյունքում պարզվել է, որ բենզալցակայանը շահագործվում է առանց արտադրական վտանգավոր օբյեկտների ռեեստրում գրանցման և տեխնիկական անվտանգության ամենամյա փորձաքննության անցկացման դրական եզրակացության»,- տեղեկացնում են տեսչական մարմնից։
Հաղորդվում է, որ տեսչական մարմնի ղեկավարի կողմից բենզալցակայանի շահագործումը դադարեցնելու որոշում է կայացվել, և համայնքի միջոցով բենզալցակայանն ապամոնտաժվել է։
Հետազոտություններ են կատարվել նաև Լոռու մարզի Մարգահովիտ 24 փողոց 2, Գեղարքունիքի մարզ, Գեղարքունիցի մարզում Գեղհովիտ բնակավայրի 5-րդ փողոց, տուն 177 հասցեներում գտնվող բենզալցակայանների՝ նորմատիվ-տեխնիկական փաստաթղթերի պահանջների կատարման նկատմամբ։

Նմանատիպ հոդվածներ
Ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել. նրա ոտքերն ամպուտացրել են․ ԶԼՄ
ՀՀ Տավուշի մարզում` Իջևանի մարտական դիրքերում, ականի պայթյունից զինծառայող է վիրավորվել։ Sputnik Արմենիայի տեղեկությունն...
ՀՀ ՊՆ-ն՝ վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի վիճակի մասին
Նախօրեին վիրավորում ստացած պայմանագրային զինծառայողի կյանքին այս պահին վտանգ չի սպառնում: Այս մասին լրատվամիջոցների...
ՀՀ - ում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
«Ուռա»–ի փոխարեն «Կեցցե». հայկական բանակը նոր կանոնադրություն կունենա
ՀՀ զինված ուժերը կունենան ներքին ծառայության նոր կանոնադրություն, համապատասխան օրինագիծը մշակման փուլում է։ Sputnik Արմե...