Իսպանիան մտադիր է պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը
Իսպանիան մտադիր է մոտ ապագայում, մինչ գալիք ամառը, պաշտոնապես ճանաչել Պաղեստին պետությունը։ Այս մասին Մերձավոր Արևելք կատարած պաշտոնական այցի ժամանակ ասել է Իսպանիայի վարչապետ Պեդրո Սանչեսը
Նա հայտնել է, որ կդիմի Իսպանիայի խորհրդարանին՝ Պաղեստին պետությունը ճանաչելու առաջարկով։
Վարչապետն ընդգծել է, որ սպասում է մինչև 2024 թվականի հուլիս Իսպանիայի կողմից պաղեստինյան պետության պաշտոնական ճանաչմանը: Նա նաև կարծիք է հայտնել, որ Եվրամիությունում շուտով կձևավորվի «կրիտիկական զանգված», որը կնպաստի, որ մյուս անդամ երկրներն այս հարցում կհետևեն Իսպանիայի օրինակին:
Հայտարարության մեջ նաև նշված է, որ տարածաշրջանում հարատև և կայուն խաղաղության հասնելու միակ ճանապարհը «երկու պետություն» լուծումն է, որտեղ Իսրայելն ու Պաղեստինը կողք կողքի կապրեն խաղաղ ու անվտանգ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...