ԵՄ-ից պատասխանել են Լուկաշենկոյի՝ պատերազմի պատրաստվելու մասին հայտարարությանը
Եվրամիությունը «նախազգուշական միջոցներ է ձեռնարկում», որպեսզի ավելի լավ պատրաստվի հնարավոր սպառնալիքներին, բայց ինքը չի պատրաստվում հարձակվել ոչ մեկի վրա, քանի որ «ագրեսիվ միություն» չէ: Այդ մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքական ծառայության պաշտոնական ներկայացուցիչ Պետեր Ստանոն՝ մեկնաբանելով Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի խոսքերը «պատերազմի նախապատրաստվելու» մասին:
Ավելի վաղ Լուկաշենկոն հայտարարել էր, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն պատերազմել Մինսկը չի ցանկանում: Նրա խոսքով՝ երկրում ընթանում են համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ նախապատրաստությունները, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություններ և տեխնիկա: Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին ոչնչով չի սպառնում։
«Մեզ պետք չէ որևէ մեկին սպառնալ։ Մենք օտար հող չենք ուզում, Աստված տա մեզ դա մշակենք», - ասել է Բելառուսի ղեկավարը։
«ԵՄ-ն սպառնալիք է ներկայացնում միայն նրանց համար, ովքեր ոտնահարում են իրենց քաղաքացիների իրավունքները, մարդու իրավունքները, ժողովրդավարությունն ու միջազգային իրավունքի հարգանքը։ ԵՄ-ն ագրեսիվ միություն չէ, ոչ ոք չպետք է վախենա Եվրամիությունից, միայն նրանք, ովքեր խախտում են եւ չեն հարգում միջազգային իրավունքը... ԵՄ-ն նախազգուշական միջոցներ է ձեռնարկում արդեն որոշ ժամանակ, սկսած Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիայից, մենք ԵՄ-ին ավելի լավ պատրաստ ենք դարձնում ցանկացած սպառնալիքի», - ասել է Ստանոն՝ պատասխանելով Բելառուսի ղեկավարի հայտարարությունը մեկնաբանելու լրագրողների խնդրանքին։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը․ Բլինքեն
Ադբեջանի հետ խաղաղության հարցում ԱՄՆ-ն ցանկանում է լինել Հայաստանի գործընկերը։ Այս մասին Բրյուսելում Հայաստան-ԵՄ-ԱՄՆ բար...
Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է
Լեռնային Ղարաբաղի հայաթափումից հետո Ստեփանակերտում մնացած Սարգիս Գալստյանը Հայաստան տեղափոխվելիս ձերբակալվել է։ Քննչական...