Բելառուսը պատրաստվում է պատերազմի․ Լուկաշենկո
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ Բելառուսը պատրաստվում է պատերազմի, սակայն պատերազմել չի ցանկանում: Տեղեկությունը փոխանցում է Ռիա Նովոստին։
«Ոչ մեկին մի հավատացեք, թե մենք ուզում ենք պատերազմել։ Մենք պատրաստվում ենք պատերազմի, ես այդ մասին անկեղծ եմ ասում։ «Խաղաղություն ես ուզում, պատրաստվիր պատերազմի»․ սա ես չեմ հորինել, բայց սա շատ ճիշտ է ասված»,- ասել է Լուկաշենկոն։
Նրա խոսքով՝ երկրում ընթանում են համապատասխան ստորաբաժանումների անհրաժեշտ նախապատրաստությունները, զորքերին մատակարարվում են տարբեր տեսակի սպառազինություններ և տեխնիկա:
«Եթե այնտեղից (ոչ բարեկամական երկրներից) ինչ-որ մեկը մեզ ոռնում և քննադատում է, իմացեք՝ մենք ճիշտ ենք անում։ Եթե այնտեղ մեզ սկսեն գովել, դժբախտություն է», - ասել է Բելառուսի ղեկավարը։
Բելառուսի նախագահը նշել է, որ Մինսկը ոչ մեկին ոչնչով չի սպառնում։ «Մեզ պետք չէ որևէ մեկին սպառնալ։ Մենք օտար հող չենք ուզում։ Տա Աստված, մեր հողը մշակենք», - ասել է նա ։
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...