Ուկրաինայի անվտանգության ծառայությունը մեղադրանքներ է առաջադրել Մարգարիտա Սիմոնյանին
Ուկրաինայի անվտանգության ծառայությունը (ՈՒԱԾ) հեռակա կարգով նոր մեղադրանքներ է ներկայացրել RT հեռուստաալիքի գլխավոր խմբագիր Մարգարիտա Սիմոնյանին: Այս մասին հայտնում է գերատեսչության Telegram-ալիքը։ Տեղեկությունը փոխանցում է ՏԱՍՍ-ը։
Սիմոնյանին մեղադրում են Ուկրաինայի ՔՕ մի քանի հոդվածներով՝ ցեղասպանության, Ուկրաինայի տարածքային ամբողջականության դեմ ոտնձգության, ռազմական գործողությունների քարոզչության, ինչպես նաև Ռուսաստանի գործողությունների արդարացման, օրինական ճանաչման և ժխտման մասին, որոնք Ուկրաինայում գնահատում են որպես «ագրեսիա», հատուկ ռազմական գործողության մասնակիցների գլորիֆիկացման (փառաբանման) մասին։
2022 թվականի մարտին այն ժամանակ Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնը զբաղեցնող Իրինա Վենեդիկտովան հայտնել էր, որ Սիմոնյանի նկատմամբ մեղադրանքներ են առաջադրվել Ուկրաինայի Քրեական օրենսգրքի հոդվածով՝ «իշխանությունը բռնի զավթելու» կամ երկրի «սահմանները փոխելու» նպատակով իրականացված գործողությունների ֆինանսավորման մասին։
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...