Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպությունը ՌԴ-ում հրավիրվել է համաժողովի
Աֆղանստանում իշխանության ղեկին գտնվող «Թալիբան» շարժման պատվիրակությունը հրավիրվել է մասնակցելու «Ռուսաստան - իսլամական աշխարհ․ KazanForum» միջազգային տնտեսական համաժողովին: Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել Է Աֆղանստանի հարցով ՌԴ նախագահի հատուկ ներկայացուցիչ, ԱԳՆ Ասիայի երկրորդ դեպարտամենտի տնօրեն Զամիր Կաբուլովը։
«Այո, նախատեսում է, նրանք հրավիրված են», - ասել է նա:
Կաբուլովը նաև նշել է, որ հակաահաբեկչության հարցով ՌԴ-ի և թալիբների կառավարության համագործակցությունը «կանոնավոր կերպով է ընթանում»։
Համաժողովը տեղի կունենա Կազանում մայիսի 14-19-ը:
Հիշեցնենք՝ «Թալիբան»-ը Ռուսաստանում արգելված ահաբեկչական կազմակերպություն է համարվում:
Նմանատիպ հոդվածներ
Հայաստանը իզուր է իրեն համեմատում ԵՄ-ի հետ․ Զախարովա
Հայաստանի ներկայիս իշխանություններն իզուր են համեմատում դարավոր պատմություն ունեցող հայկական հնագույն քաղաքակրթությունը...
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ․ ՌԴ ԱԳՆ
Հայաստանը կարող է հայտնվել կոտրած տաշտակի առաջ, եթե հավատա Եվրամիության ընդհանուր շուկա մուտք գործելու վերաբերյալ Եվրամի...
«Նման բաները չեն կարող քաղաքական դիվիդենտներ բերել»․ Ալեն Սիմոնյանը քարտեզ է հրապարակել
Տելեգրամի իր էջում ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը գրել է. «Գնում և սահմանամերձ բնակավայրերի բնակիչներին համոզում են, թե ինչ-ո...
Պուտինին զարմացրել է Ղարաբաղն Ադրբեջանի մաս ճանաչելու` Փաշինյանի որոշումը. Լավրով
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շատ զարմացած էր, որ Փաշինյանը Պրահայում Լեռնային Ղարաբաղը ճանաչել է Ադրբեջանի մաս: Այս մասին...