Մտածում ենք՝ բա Մոսկվան ի՞նչ կմտածի. ինչ ուզում է՝ թող մտածի. ՔՊ պատգամավոր
Ադրբեջանը հանդիպումներ է ունենում Թուրքիայի, Պակսիտանի, Ռուսաստանի նախագահների հետ, բայց մենք դրան խանդով չենք վերաբերվում: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում նշեց ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Գագիկ Մելքոնյանը՝ անդրադառնալով նրան, որ Ադրբեջանը հայտարարել է, որ Բրյուսելում Փաշինյան-Բլինքեն-ֆոն դեր Լայեն սպասվող հանդիպումը կողմնակալ է, երկակի ստանդարտների վրա հիմնված եւ դա տարածաշրջանում նոր բաժանարար գծեր է առաջացնելու:
«Իրենք ում հետ ուզում հանդիպում են, որեւէ անգամ մենք հայտարարություն արե՞լ ենք, որ այդ հանդիպումներն ի վնաս մեզ է: Օրինակ, Ադրբեջանի եւ Ռուսաստանի ԱԳ նախարարները հեռախոսազրույց ունեցան, դա մեզ չի հետաքրքրում, այն դեպքում, երբ մենք համոզված ենք, որ իրենք ընդդեմ մեզ ինչ-որ ծուղակներ են լարում: Բայց մենք հայտարարություն չենք անում: Իսկ երբ մենք ենք ուզում որեւէ պետության ղեկավարի հետ հանդիպեկլ, Ռուսաստանի ղժժոցը դուրս է գալիս, Ադրբեջանի ղժժոցը կրկնակի բարձր է դուրս գալիս: Ինչի՞ համար: Մենք գնում ենք հանդիպենք, որ մեր տնտեսական խնդիրները լուծենք, մեր երկրի անվտանգության խնդիրները պետք է լուծենք: Մենք մեր բարեկամների հետ պետք է հանդիպենք:
Մենք սովորել ենք, որ երբ մեզ համար մի խնդիր ենք լուծում, միշտ մտածում ենք՝ բա Ռուսաստանը ո՞նց կդիտի դա, իրենք ի՞նչ կմտածեն մեր մասին: Ինչ ուզում է՝ թող մտածեն թե ադրբեջանցիները, թե ռուսները: Մենք մեր երկրի պետական շահը պետք է վեր դասենք բոլոր պետությունների շահերից:
Ես ակնկալում եմ, որ այդ հանդիպմանը կլուծվեն տնտեսական հարցեր: Ես ուրախ կլինեի, որ այդ պետությունները կարողանային մեզ ֆինանսավորել նաեւ, որ կարողանանք տնտեսությունը զարգացնել, տանենք դեպի եվրոպական չափանիշների, որ չասեն՝ դուք մենակ անորկ ապրանք եք ուղարկում Ռուսաստան, դրա համար կապված եք միայն ՌԴ-ի հետ»,- հայտարարեց Գագիկ Մելքոնյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանը պետք է մրցունակ լինի աշխարհում, որ կարողանա իր խնդիրները լուծել:
Նմանատիպ հոդվածներ
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտարարել...
Ստեփանակերտի «պարետ» Սարգիս Գալստյանը վերադարձել է Հայաստան․ նրան Գորիսում ձերբակալել են․ mediahub
MediaHub-ի բացառիկ տեղեկություններով՝ Արցախի հայաթափումից հետո այնտեղ մնացած հաշված հայերից Սարգիս Գալստյանը, որի մասին...
Չախոյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ լուրերի մասին
Վարչապետի հրաժարականից մինչև արտահերթ ընտրություններ՝ որոշ լրատվամիջոցներ որպես ապրիլմեկյան կատակ սուտ լուրեր են տարածու...
Ալեքսանյանը՝ Փաշինյանի հրաժարականի և արտահերթ ընտրությունների վերաբերյալ հրապարակումների մասին
Ընդդիմադիր լրատվամիջոցների մի մասը ապրիլի 1 է անում, մյուս մասը առանց կասկածի նշույլի ու հոգու գարնանային թրթիռով արտատպ...