Ուկրաինայում ներկայիս իշխանությանը համարել են անարդյունավետ և ոչ պրոֆեսիոնալ
Ուկրաինայի Գերագույն ռադայի «Եվրոպական Համերաշխություն» կուսակցության պատգամավոր Իրինա Գերաշչենկոն երկրում նախագահական ընտրությունների չեղարկման ֆոնին Telegram-ալիքում հայտարարել է, որ ներկայիս իշխանությունն անարդյունավետ է և ոչ պրոֆեսիոնալ, իսկ ժողովրդական միասնությունն իրական չէ:
Ուկրաինայում նախագահական ընտրությունները պետք է տեղի ունենային 2024 թվականի մարտի 31-ին, սակայն չեղարկվել էին ռազմական դրության և համընդհանուր մոբիլիզացիայի պատճառով։ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ ընտրություններն այժմ «ժամանակին չեն»՝ ընդգծելով, որ այս հարցում պետք է վերջակետ դնել։
«Հիմա ընտրություններն իսկապես անհնար են։ Եվ մենք բոլորս պետք է կենտրոնանանք բանակին աջակցելու վրա:.. Բայց ներկա վիճակում իշխանությունը անարդյունավետ է և ոչ պրոֆեսիոնալ, դա ևս ակնհայտ է։ Երկրի գոյատևման համար անհրաժեշտ է իրական, այլ ոչ թե ճակատային, ծիսական, թղթե միասնություն», - գրել է Գերաշչենկոն։
«Չի կարող Զելենսկու գրասենյակը ղեկավարել երկիրը, որքան էլ որ ինչ-որ մեկը ցանկանա։ Ուստի խորհրդարանին եւ կառավարությանը սուբյեկտայնության վերադարձը նույնպես երկրի գոյատեւման մասին է», - ընդգծել է պատգամավորը։
Ավելի վաղ Ուկրաինայի Գերագույն ռադայի պատգամավոր Ալեքսանդր Դուբինսկին հայտարարել էր, որ Զելենսկու լիազորություններն ավարտվում են մայիսի 21-ի գիշերը և չեն կարող երկարաձգվել:
Ուկրաինայի նախկին վարչապետ Նիկոլայ Ազարովը հաստատել է, որ Զելենսկին կզրկվի իր լիազորություններից մայիսի 21-ից հետո: Ուկրաինական "շաբաթվա Հայելի" հրատարակությունը, վկայակոչելով իր աղբյուրները, փետրվարի 27-ին հաղորդել Է, որ Զելենսկու գրասենյակը պատրաստել է դիմում Սահմանադրական դատարան՝ մայիսի 20-ից հետո նրա օրինականության վերաբերյալ պարզաբանումներ ստանալու համար: Ավելի ուշ Սահմանադրական դատարանը հայտնել է, որ Զելենսկու լեգիտիմության հարցով դիմում չի ստացել։
Նմանատիպ հոդվածներ
Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ալեն Սիմոնյանի հայտարարությունները
ՀՀ–ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինը բացահայտ սուտ է որակել Ռուսաստանին ուղղված ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հայտարարությու...
Հայաստանում ԵՄ առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության. Լավրով
Հայաստանում Եվրամիության առաքելությունը վերածվում է ՆԱՏՕ-ի առաքելության: Այս մասին Իզվեստիա-ին տված հարցազրույցում հայտա...
Ադրբեջանը լեգիտիմ հիմքեր է ստեղծում սադրիչ գործողություններ անելուց առաջ. Արմեն Խաչատրյան
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը լրագրողների հետ զրույցում ասել է, որ Ադրբեջ...
Սարգիս Խանդանյանը՝ ՀՀ-ԵՄ-ԱՄՆ եռակողմ հանդիպման մասին
Հայաստան-ԱՄՆ-ԵՄ հանդիպման արդյունքներին ֆեյսբուքյան իր էջում է անդրադարձել ՀՀ ԱԺ արտաքին հարաբերությունների մշ...