Բրիտանիայում փաստեր են բացահայտել բանակից տվյալների և զենքի արտահոսքի մասին
Մեծ Բրիտանիայի զինված ուժերը կորցրել են մի քանի գնդացիրներ, գրոհային հրացաններ, հրթիռային կայանքներ եւ հազարավոր փամփուշտներ: Այս մասին հաղորդում է The Telegraph-ը: Տեղեկությւնը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Այլ կորուստների թվում են ապաակտիվացված ռուսական հրթիռային կայանքը, մինչեւ ութ SA - 80 հրացան եւ մի քանի Glock ատրճանակ»,-թվարկում Է հրատարակությունը:
Ընդհանուր առմամբ, 2018 թվականից ի վեր ռազմակայաններից գողացել են առնվազն 30 միավոր զենք։ Բացի այդ, վերջին չորս տարվա ընթացքում պաշտպանության նախարարությունից անհետացել են առնվազն 1400 նոթբուք և մոտ 300 USB-կրիչ, որոնց վրա կարող էին գաղտնի տվյալներ պահվել, ասվում է հոդվածում:
Խորհրդարանի անդամ Սառա Օլնին հայտարարել է, որ տեղի ունեցածը չի կարող բրիտանացիների մոտ անհանգստություն չառաջացնել իրենց անձնական անվտանգության համար:
Չնայած այն հանգամանքին, որ ոստիկանությունը հետաքննություն է սկսել, կորած զենքերից ոչ մեկը չի հայտնաբերվել,- գրված է նյութի մեջ:
Նմանատիպ հոդվածներ
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին
Իրանը մտադիր է առաջիկա 48 ժամվա ընթացքում հարված հասցնել Իսրայելին: Այդ մասին հայտնել է Israelinfo թերթը:Թերթի տեղեկությ...
ՀՀ ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի տարածած հաղորդագրությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել։Ադրբեջանի ՊՆ հաղորդագրությունը, թե իբր...
Հայտնի է Գազայի հատվածում զոհերի և վիրավորների թիվը
Գազայի հատվածում իսրայելական հարվածների հետևանքով զոհերի թիվը հասել է 32 782-ի, տուժել է ավելի քան 75,2 հազար մարդ։ Այս...
Ռուսաստանի վերահսկողության տակ նոր տարածք է անցել
ՌԴ զինված ուժերն ազատագրել են Զապորոժիեի մարզի Միրնոյե բնակավայրը։ Այս մասին մարտի 22-ին հայտնել են Ռուսաստանի պաշտպանու...