ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ազատ են արձակել սրճարանում պահվող մի քանի պատանդների. Նիդերլանդներ
Նիդերլանդների էդե քաղաքի սրճարաններից մեկում պահվող երեք պատանդներն ազատ են արձակվել, սակայն միջադեպը չի սպառվել: Այս մասին սոցցանցում հայտնել է Գելդերլանդ նահանգի ոստիկանությունը, որտեղ գտնվում է քաղաքը: Տեղեկությունը փոխանցում է ՌԻԱ Նովոստին:
«Քիչ առաջ ազատ արձակվեցին երեք պատանդներ։ Իրավիճակը դեռ չի սպառվել», - ասված է ոստիկանության հաղորդագրության մեջ:
Այսօր առավոտյան Նիդերլանդների արեւելքում գտնվող Էդե քաղաքի (Գելդերլանդ նահանգ) սրճարանում պատանդներ են վերցվել: Գելդերլանդի ոստիկանությունը հայտարարել է, որ պատանդ են պահվում «մի քանի մարդ»՝ չհստակեցնելով նրանց ճշգրիտ թիվը: Իրավապահները նաև հայտնել են այս պահին ահաբեկչական շարժառիթի նշանների բացակայության մասին:
ԶԼՄ-ների տվյալներով՝ սրճարանի հարևանությամբ գտնվող 150 տների բնակիչները տարհանվել են, տեղում աշխատում են ոստիկանության ջոկատները, հրշեջները և արտակարգ իրավիճակների ծառայությունները: