ԵՄ բարձրագույն մարմինը լաց է լինում Երևանի, բայց առևտուր անում Բաքվի հետ․ Le Figaro
Ֆրանսիացի գրող Սիլվեն Տեսոնը քննադատել է Հարավային Կովկասի երկրների նկատմամբ Եվրահանձնաժողովի քաղաքականությունը և նշել, որ ԵՄ բարձրագույն մարմինը «ցանկանում է լաց լինել Երևանի հետ, բայց առևտուր անել Բաքվի հետ», գրում է Le Figaro-ն:
«Եվրոպայի երկակի դիսկուրսը լրացնում է հայկական ողբերգությունը։ Եվրահանձնաժողովը ցանկանում է մի փոքր լաց լինել Երևանի հետ, բայց շարունակում է մեծ ծավալներով առևտուր անել Բաքվի հետ՝ չհամաձայնվելով, որ մեկի հետ պայմանագիր կնքելը մյուսի մահապատիժն է։
«Դուք չեք կարող միաժամանակ գտնվել Տաթևի վանքում և Բաքվի առևտրաարդյունաբերական պալատում: Անհրաժեշտ է ընտրություն կատարել», - հայտարարել է Թեսոնը։
Նրա խոսքով՝ Հարավային Կովկասում Հայաստանի իշխանությունների առաջարկած «առեւտրի խաչմերուկի» հայեցակարգը եւ Թուրքիայի հետ առեւտուրը վերսկսելու պատրաստակամությունը հիշեցնում են դանակով համաձայնության գալու ոչխարների ցանկությունը․
«Երեւանը, համոզված լինելով տնտեսության գերակայության մեջ, «մրցակիցներ» է անվանում նրանց, որոնք կոչ են անում գետնի վրա ցանկացած հայկական ներկայության լիակատար ոչնչացման», - ընդգծել է գրողը:
Երևանում Թեսոնը հանդիպել է նաև Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի հետ, ով հայտարարել է, որ այս փուլում արցախցիների վերադարձը հայրենիք անիրատեսական է․
«Մեր ժողովուրդների միջև տոտալ թշնամանք է տիրում։ Անհրաժեշտ է ամրապնդել ինքնիշխան Հայաստանի սահմանները, քանի որ ադրբեջանցիները շարունակելու են ագրեսիան»,- ասել է Շահրամանյանը։
Թեսոնը ողջունել է հետագայում ևս Երևանին աջակցելու Փարիզի պատրաստակամությունը, սակայն ընդգծել է, որ դրանից Բաքվի և Անկարայի մարտավարությունը չի փոխվի: Ֆրանսիացին պատմել է Հայաստանի Սյունիքի մարզ կատարած իր ճանապարհորդության մասին և հիշեցրել, որ «Սյունիքը Էրդողանի համար վերջին պակասն է՝ ի մի բերելու թուրքական իր մեծ գլուխկոտրուկը»:
«Ադրբեջանն ու Թուրքիան միջանցք են պահանջում»,- պարզաբանել է Թեսոնը,- հենց որ Ֆրանսիայի առաջնորդն ասում է՝ այլևս երբեք, թուրքն ասում է՝ սկսենք նորից, իսկ հայը մտածում է՝ նրանք կվերադառնան», – եզրափակել է հեղինակը:
Թարգմանությունը՝ 24News-ի:
Նմանատիպ հոդվածներ
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Դա վերածվեց այնպիսի ողբերգության, որն աշխարհը չէր տեսել․ Զախարովան՝ ՀՀ-ի և ԱՄՆ-ի համագործակցության մասին
Երբ ՆԱՏՕ-ում ինչ-որ երկրի խոստումներ են տալիս, պետք է հարց տալ՝ որտեղ է նրանց մոտ մինչ այդ ստացվել: Այս մասին հայտ...
Հայաստանի ՊՆ-ն պատասխանել է Ադրբեջանի ՊՆ տարածած հայտարարությանը
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունն այն մասին, թե իբր Հայաստանի Հանրապետության զինված ուժերը...
Շատ վատ է, շատ վտանգավոր. Հայաստանում ՌԴ դեսպան
Միացյալ Նահանգների պաշտոնյաներն իրենց հրապարակային հայտարարություններում բացահայտ ասում են, որ Հայաստանի հետ հարաբերությ...