Ուկրաինայում հայտնել են ջերմաէլեկտրակայանների վնասման մասին
Ուկրաինայի կենտրոնում և արևմուտքում պայթյուններից հետո վնասվել են ջերմային և հիդրոէլեկտրակայանները: Այս մասին հայտնել Է Ուկրաինայի Ազգային էներգետիկ «ՈւկրԷներգո » ընկերությունը Telegram-ալիքում:
«Համակցված հարձակման ժամանակ կրկին հարվածել են էներգաօբյեկտներին։ Վնասվել են կենտրոնական և արևմտյան շրջանների ջերմային և հիդրոէլեկտրակայանները», — ասվում է հրապարակման մեջ:
Գիշերը Ուկրաինայի տարածքում հայտարարվել է oդային տագնապ։ Ուկրաինական լրատվամիջոցները հայտնել են Դնեպրոպետրովսկի, Խմելնիցկիի, Լվովի, Իվանո-Ֆրանկովսկի, Չերկասիի շրջաններում պայթյունների մասին: Ուկրաինայի էներգետիկայի նախարար Գերման Գալուշչենկոն հայտարարել է նոր զանգվածային հարձակման մասին: Նրա խոսքով՝ հարվածի տակ են հայտնվել գեներացիայի օբյեկտները։
«Համակցված հարձակման ժամանակ կրկին հարվածել են էներգաօբյեկտներին։ Վնասվել են կենտրոնական և արևմտյան շրջանների ջերմային և հիդրոէլեկտրակայանները», - ասվում է հաղորդագրության մեջ ։
«ՌԻԱ Նովոստի» - ի հետ հարցազրույցում արտաքին և պաշտպանական քաղաքականության խորհրդի նախագահության անդամ Ալեքսանդր Լոսևն էլ հայտարարել է. «Էներգետիկ օբյեկտների վրա հարձակումներն ուղղված են նրան, որպեսզի Կիևի ռեժիմին զրկեն Ռուսաստանի դեմ պատերազմ վարելու հնարավորությունից, ուստի ենթակառուցվածքներին հարվածները պետք է շարունակվեն»:
«Հարված հասցնելու նպատակներից մեկը հակառակորդին դիմադրելու հնարավորությունից զրկելն է, նշել է փորձագետը։ Այդ նպատակով հակառակորդի տարածքում պետք է խնդիրներ առաջանան էլեկտրաէներգիայի, կապի, Հեռուստատեսության եւ ինտերնետի, վառելիքաքսուքային նյութերի հետ», - կարծում է Լոսևը։