«Կրոկուսի» ահաբեկչությունից տուժածների թիվն աճում է
Կրոկուս Սիթի Հոլում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով տուժածների թիվը հասել է 382-ի: Այս մասին հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Աղետների բժշկության կենտրոնին: Նրանց մեծ մասը ստացել է ամբուլատոր օգնություն։ Ավելի վաղ հայտնի էր դարձել 360 տուժածների մասին։
«Ճշտված տվյալներով՝ տուժել է 382 մարդ, այդ թվում՝ 9 երեխա։ Մեծ մասին՝ 217 տուժածներին, ցուցաբերվել է ամբուլատոր օգնություն։ Ավելի վաղ 165 մարդ հոսպիտալացվել էր, նրանցից 96- ն արդեն դուրս են գրվել», - ասել Է գործակալության զրուցակիցը։
Փոխվարչապետ Տատյանա Գոլիկովան ասել է, որ «Կրոկուս Սիթի Հոլի» այցելուները տեղի ունեցածից հետո շոկային վիճակում են եղել և անմիջապես չեն դիմել բժշկական օգնության: Այդ պատճառով բժշկական կազմակերպություններում տվյալների ճշտումից հետո տուժածների թիվն աճել է։ Զոհերի թիվը, վերջին տվյալներով, կազմում է 143 մարդ։
«Կրոկուսում» ահաբեկչությունը տեղի է ունեցել մարտի 22-ի երեկոյան։ Զինված անձինք կրակ են բացել այցելուների և աշխատակիցների ուղղությամբ։ Դրանից հետո նրանք այրել են շենքը և ավտոմեքենայով դիմել փախուստի։ Շուտով չորս հարձակվողները ձերբակալվել են։ Մարտի 24-ին դատարանը նրանց ձերբակալել էր մի խումբ անձանց կողմից ահաբեկչություն կատարելու մեղադրանքով։
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության...
ՀՀ - ում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...