Նախատեսվո՞ւմ է Ռուսաստանում արգելափակել «Telegram»-ը․ Պեսկովը պատասխանել է
Ռուսաստանի տարածքում Telegram-ը արգելափակելու ծրագրեր այժմ չկան, բայց դրա հիմնադիր Պավել Դուրովը պետք է ավելի մեծ ուշադրություն դարձնի այն փաստին, որ ռեսուրսն օգտագործվում է նաև ահաբեկիչների կողմից: Այս մասին հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը «Telegram»-ի «Shot» ալիքին։
«Ոչ, նման ծրագրեր այս պահին չկան», - ասել Է Կրեմլի ներկայացուցիչը՝ պատասխանելով այն հարցին, թե նախատեսում են արդյոք Ռուսաստանում արգելափակել Telegram-ը:
«Բայց, իհարկե, մենք Պավել Դուրովից ավելի մեծ ուշադրություն կակնկալեինք այն փաստի վրա, որ տեխնոլոգիական տեսանկյունից այս եզակի և ֆենոմենալ ռեսուրսը, ոը զարգացել է, ըստ էության, մեր սերնդի աչքի առաջ, այն ավելի ու ավելի է դառնում գործիք ահաբեկիչների ձեռքում, օգտագործվում ահաբեկչական նպատակներով», - նշել Է Պեսկովը ։
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Crocus City Hall-ում ահաբեկչություն իրականացրածները հավաքագրվել են «Խորասանի ձայն» տելեգրամյան ալիքի միջոցով։ Այն սերտորեն կապված է «Իսլամական պետության» աֆղանական թևի հետ:
Նմանատիպ հոդվածներ
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության...
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
ՀՀ - ում արգելափակվել են Սոլովյովի հաղորդումները
«Հայաստանի հեռուստատեսային և ռադիոհաղորդիչ ցանց» (ՀՀՌՑ) ՓԲԸ-ն արգելափակել է հանրային մուլտիպլեքսով սփռվող «ՌՏՌ-Պլանետա»...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...