Կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ
Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ։ Այս մասին հայտնում են ՆԳՆ ՓԾ-ից։
Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից դեպի Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող ավտոճանապարհները և Բերդ-Ճամբարակ ավտոճանապարհը:
Վարդենյաց լեռնանցքը դժվարանցանելի է կցորդիչով բեռնատարների համար, բաց՝ մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար:
Լարսի մասին հաղորդվում է, որ Վրաստանի ՆԳՆ ԱԻ դեպարտամենտից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի ճգնաժամային կառավարման կենտրոնից ստացված տեղեկատվության համաձայն՝ Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը բաց է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։
Վարորդներին խորհուրդ է տրվում երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով:
Նմանատիպ հոդվածներ
Վրաստանից Հայաստան տանող ճանապարհը փակ է
Հայաստանի հետ սահման տանող ճանապարհին Փարավանի լեռնանցքը փակ է բոլոր տեսակի ավտոտրանսպորտի համար՝ օդերևութաբանական բարդ...
Տարադրամի փոխարժեքները մարտի 28-ին
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի.ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 392 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 396 դրա...
Առաջիկա օրերի եղանակը
Հայաստանի Հանրապետության տարածքում մարտի 27-ի գիշերը, 30-31-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, լեռնային գոտին...
Որոշ տարածաշրջաններում տեղ-տեղ մերկասառույց է
Մարտի 27-ին՝ ժամը 09։00-ի դրությամբ, Վարդենյաց լեռնանցքը և Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը փակ են բոլոր տեսակի տրանսպորտայ...