ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում․ Փաշինյան
ԼՂ-ից բռնի տեղահանված որոշ շրջանակ կամա, թե ակամա անում է գործողություններ և քայլեր, որոնք սպառնալիք են ստեղծում Հայաստանի ազգային անվտանգությանը։ Այս մասին հայտարարել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը Կառավարության այսօրվա նիստում։
«Հայտարարում են ինչ-որ վտարանդի կառավարությունների և այլնի մասին։ Ուզում եմ շատ հստակ հայտարարել, որ բոլորի համար պարզ լինի․ Հայաստանում կա մի կառավարություն, և այդ կառավարությունը նստած է այս դահլիճում։ Ուզում եմ, որ այս ուղերձը շատ հստակ արձանագրենք, և անհրաժեշտության դեպքում արվեն համապատասխան քայլեր, ձեռնարկվեն համապատասխան միջոցներ, որպեսզի նաև արտաքին ուժերը որոշ շրջանակների, Հայաստանի անվտանգության համար սպառնալիք ստեղծելու համար, չօգտագործեն»,- ասե է նա։
Փաշինյանի խոսքով՝ Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։
«Հայաստանում, բացի ՀՀ կառավարությունից, որևէ այլ կառավարություն չի կարող գոյություն ունենալ։ Եթե որևէ մեկը ՀՀ-ում իրեն նույնականացնում է որպես կառավարություն, դա ազգային անվտանգության խնդիր է, և հույս ունեմ, որ այդ խնդրի գոյությունը չի նշանակի, թե մեր մարմիններն իրենց աշխատանքներում թերացել են»,-ընդգծել է ՀՀ վարչապետը։
Ըստ Փաշինյանի՝ ովքեր այդ ուղերձներով հանդես են գալիս, այդ պատասխանատվությամբ հանդես գալու հնարավորությունն ունեցել են։
«Եւ տեսել ենք, թե ինչ են արել այդ հնարավորության հետ»,- հավելել է Փաշինյանը։
«Ամեն մեկը գնա, բնակարան վարձի, ցուցանակ կպցնի, ասի՝ մենք էսինչի կառավարությունն ենք․․․ Կներեք, բայց պետության նկատմամբ նման գործողությունները, որ արդեն զուտ հարգալից-անհարգալիցի գիծն ու այդ տրամաբանությունն անցնում են, չեն կարող անարձագանք մնալ ՀՀ կողմից»,- եզրափակել է ՀՀ վարչապետը։
Հիշեցնենք՝ ավելի վաղ օկուպացված Արցախի Հանրապետության նախագահ Սամվել Շահրամանյանը հարցազրույց էր տվել ֆրանսիական Le Figaro-ին և հարցին, թե գոյություն ունի՞ արդյոք վտարանդի պետություն և կառավարություն, Շահրամանյանը պատասխանել էր․ «Այո, այն շենքում, որտեղ ես հյուրընկալում եմ ձեզ Երևանում, գտնվում են Արցախի նախագահի գրասենյակը և դատական ու օրենսդիր կառույցների գրասենյակները: Խորհրդարանականները կարող են հավաքվել այստեղ՝ քվեարկելու համար։ Հոկտեմբերին ստորագրել եմ հրամանագիր, որով սահմանվում է, որ կառավարության բոլոր նախարարները մնում են իրենց պաշտոններում՝ կամավոր հիմունքներով»։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ ՊՆ փոխնախարարը՝ Տավուշի չորս գյուղերի մասին
Որևէ մտահոգիչ քայլ չի արվում։ Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում ասաց պաշտպանության փոխնախարար Արման Սարգսյա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Բազմաթիվ ահազանգեր՝ Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ լինելու մասին․ ՏԿԵՆ պարզաբանումը
Auroranews-ը բազամթիվ ահազանգեր է ստանում Նոր Հաճնի կամրջի անբարեկարգ վիճակի մասին: Նշվում է, որ իրավիճակն ավելի վատթար...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Հեռախոսները դրեք փակ արկղում»․ Պապիկյանը, Ղազարյանն ու Աբազյանն ԱԺ-ում փակ նիստի է
Հայաստանի ԱԺ պաշտպանության եւ անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովը նիստ է հրավիրել: Օրակարգում ՀՀ կառավարության ծր...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Անմեղ մարդու աղոթք». Փաշինյանը Սուրբ Զատիկը շնորհավորել է սաղմոսով
Նիկոլ Փաշինյանը Սուրբ Զատիկը կրկին շնորհավորել է սաղմոսով․ «Սաղմոս համար 25՝ «Անմեղ մարդու աղոթք» դատ արա ինձ Տեր, քանզի...