«Կրոկուս սիթի հոլի» զոհերի մեջ է նաև ՌԴ ԱԳՆ աշխատակցուհին
«Կրոկուս սիթի հոլի» ահաբեկչության ժամանակ զոհվել է Ռուսաստանի ԱԳՆ աշխատակցուհի Տատյանա Ռեպինան։
«Լեզվաբանական ապահովման դեպարտամենտը խորը ցավով հայտնում է, որ 2024 թվականի մարտի 22 - ին «Կրոկուս սիթի հոլում» տեղի ունեցած հրեշավոր ահաբեկչության հետևանքով ողբերգականորեն մահացել է Ռեպինա Տատյանա Ալեքսեևնան», - ասվում է ՌԴ ԱԳՆ կայքում հրապարակված հաղորդագրության մեջ։
Ռեպինան աշխատում էր լեզվաբանական ապահովման վարչությունում։ Նա 23 տարեկան էր։
Հիշեցնենք, որ ահաբեկչությունը «Կրոկուս սիթի հոլ» համերգասրահում տեղի է ունեցել մարտի 22-ին։ Զոհվել է առնվազն 139 մարդ, տուժել՝ 182 -ը ։
Նմանատիպ հոդվածներ
Նոր նորքի բաժին զինված մտնելու գործով հայտնաբերվել են սխեմաներ․ մանրամասներ
2024թ․ մարտի 24-ին, ժամը 17.00-ի սահմաններում ՀՀ ՆԳՆ Ոստիկանության Երևան քաղաքի վարչության Նոր Նորքի բաժին մի խումբ անձա...
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ. Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ` Երևանում. մանրամասներ
Այս պահին լարված ու պայթյունավտանգ իրավիճակ է ստեղծվել Երևանում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, ՀՀ ներքին գործե...
Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել. կան վիրավորներ. Armlur
Armlur.am-ը տեղեկացավ, որ քիչ առաջ ՀՀ ՆԳՆ ոստիկանության Մասիվի բաժանմունքի մոտ նռնակ են պայթեցրել։Ըստ նախնական տեղեկությ...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Մայրաքաղաքում տրանսպորտային հոսքերի անցանելիությունն ավելացնելու նպատակով՝ մարտի 29-ից փորձնական տարբերակով երթևեկության...