ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հրդեհ՝ ՌԴ էլեկտրակայաններից մեկում․ դրա վրա հարձակվել են անօդաչուները
Ռոստովի մարզում հրդեհ է բռնկվել Նովոչերկասկի ՋԷԿ-ում։ Ոչ պաշտոնական տվյալներով՝ դրա վրա հարձակվել են անօդաչուները։
Հրդեհի մասին հայտնել է շրջանի նահանգապետ Վասիլի Գոլուբևը: Նրա խոսքով՝ կայանի աշխատակիցներն արագ մարել են հրդեհը։ Տուժածներ չկան։ Թե ինչն է դարձել հրդեհի պատճառը, պարզվում է, նշել է տարածաշրջանի ղեկավարը։
«Հրդեհի պատճառով ավտոմատ անջատվել են 330 կՎ բարձրավոլտ գծերը՝ Տիխորեցկայան և Ռոստովսկայան։ Այժմ սպառողների էներգամատակարարումը վերականգնվել է։ Ժամանակավորապես շահագործումից հանվել է ՋԷԿ-ի երկու էներգաբլոկ», - հայտարարել Է նահանգապետը։
Ոչ պաշտոնական տեղեկատվության համաձայն, որը մեջբերում է Baza տելեգրամյան ալիքը, էլեկտրակայանը հարձակման է ենթարկվել մի քանի անօդաչու թռչող սարքերի կողմից գիշերվա ժամը 2:30-ի սահմաններում: Այլ աղբյուրներ դա չեն հաստատել: «Նովոչերկասկ սեգոդնյա» տելեգրամյան ալիքը հայտնել է, որ ՋԷԿ-ի շրջանում գիշերը մոտ 17-20 պայթյուն է լսվել, որոնց մի մասը ուղեկցվել է երկնքում վառ բռնկումներով:
ՌԴ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, որ ռուսական ՀՕՊ միջոցները մարտի 25-ի գիշերը Ռոստովի մարզի տարածքում 11 Ուկրաինական անօդաչու են որսացել:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինֆորմատիկայի քոլեջի ուսանողի սպանության գործով կասկածյալի ձերբակալության կադրերը
Երեկ՝ մարտի 13-ին, իրավապահները Սյունիքի մարզում հայտնաբերել են Ինֆորմատիկայի քոլեջի սանին առանձնակի դաժանությամբ սպանած...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Ինչպես են Ոստիկանությունն ու ԱԱԾ-ն վնասազերծում նռնակով զինված տղամարդուն
Մարտի 24-ին՝ ժամը 17։00-ի սահմաններում, նռնակներով զինված 3 անձ մոտեցել են ՆԳՆ ոստիկանության Նոր Նորքի բաժնի հերթապահ մա...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Խոշոր հրդեհ՝ ԱՄՆ բենզալցակայաններից մեկում․ փակել են մի քանի փողոց
ԱՄՆ Կենտուկի նահանգի Բոուլինգ-Գրին քաղաքի բենզալցակայանում հզոր հրդեհ է բռնկվել: Հրդեհը հանգեցրել է մոտակա դպրոցներ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մի խումբ զբոսաշրջիկներ մնացել են ձնահյուսի տակ․ ՌԴ
Կամչատկայում զբոսաշրջիկների խումբը մնացել է ձնահոսքի տակ։ Այս մասին հայտնում են ՌԴ ԱԻՆ մամուլի ծառայությունից։Միջադեպը տ...