Ռուսաստանում «Տաշիր» առևտրի կենտրոններն անցել են անվտանգության ուժեղացված ռեժիմի. հայտարարություն
«Տաշիր» ընկերությունների խումբը Մերձմոսկովյան Կրասնոգորսկում տեղի ունեցած ահաբեկչությունից հետո իր առևտրի կենտրոններում անցել է անվտանգության ուժեղացված ռեժիմի, հայտնում է ընկերության մամուլի ծառայությունը։
«Տաշիր ընկերությունների խմբի մաս կազմող առևտրի օբյեկտները կշարունակեն աշխատել սովորական ռեժիմով։ Ներկայումս բոլոր օբյեկտները բերվել են անվտանգության ուժեղացված ռեժիմի՝ անվտանգության լրացուցիչ աշխատակիցների ներգրավմամբ և Ռուսաստանի Դաշնության օրենսդրությամբ թույլատրված բոլոր հատուկ միջոցների կիրառմամբ: Կենտրոններ մտնող մեքենաները ստուգվում են։ Ի թիվս այլ միջոցների, առևտրի կենտրոններում համակարգված պարեկություն և պահակություն են իրականացնում ՌԴ իրավապահ մարմինների աշխատակիցները»,- հայտնում են ընկերությունից։
Նշվում է, որ մարտի 22-ին տեղի ունեցած ահաբեկչության հետ կապված՝ մարտի 23-ին խմբավորման բոլոր օբյեկտներում իրականացվել են հակահրդեհային պաշտպանության լրացուցիչ ստուգումներ։ Նա ասել է, որ խմբի օբյեկտները շարունակաբար անցնում են հակահրդեհային պաշտպանության համակարգի պարտադիր փորձարկում, այնտեղ անվտանգության և մյուս անձնակազմն հրդեհի դեպքում գործողությունների համար ուսուցում է անցնում ՝ հրշեջ-փրկարարական ստորաբաժանումների ներգրավմամբ և շենքերից մարդկանց տարհանումով ։