Պատահարներ Կարևոր

ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 40 զոհ, ավելի քան 100 վիրավոր. ՌԴ ԱԴԾ–ն՝ «Կրոկուս Սիթի Հոլլ»–ի ահաբեկչության մասին

Gohar Vardanyan 1,016 դիտում
ՊԱՇՏՈՆԱԿԱՆ. 40 զոհ, ավելի քան  100 վիրավոր. ՌԴ ԱԴԾ–ն՝ «Կրոկուս Սիթի Հոլլ»–ի ահաբեկչության մասին

«Կրոկուս Սիթի Հոլլ»–ում տեղի ունեցած ահաբեկչության հետեւանքով զոհվել է 40, վիրավորվել՝ ավելի քան 100 մարդ։ Տեղեկությունը հաղորդել է ՌԴ ԱԴԾ–ն:


«Նախնական տվյալներով՝ «Կրոկուս Սիթի Հոլլ» համալիրում տեղի ունեցած ահաբեկչության հետևանքով զոհվել է 40 մարդ, ավելի քան 100-ը՝ վիրավորվել», - հայտնել են ԱԴԾ կենտրոնական օպերատիվ կենտրոնից։


Այժմ հատուկ ծառայությունները օպերատիվ որոնողական աշխատանքներ են իրականացնում։


Մարտի 22-ի երեկոյան «Կրոկուս Սիթի Հոլլ»–ում Picnic խմբի համերգից առաջ հրաձգություն և հրդեհ է տեղի ունեցել։ Հաղորդվում է մահերի և վիրավորների մասին, դեպքի վայրում աշխատում է արագ արձագանքման հատուկ խումբը։ Միջադեպի վայր է ժամանել Մոսկվայի մարզի նահանգապետ Անդրեյ Վորոբյովը։


Միջադեպից հետո մայրաքաղաքի օդանավակայաններում ուժեղացվել են անվտանգության միջոցառումները։ «Ռուսական երկաթուղիները» նույնպես ձեռնարկել են լրացուցիչ միջոցներ։


Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250