Այլ

18:00 Լուրերը մեկ տողով. Թեժ ընտրական զարգացումներ, աղմկահարույց ձերբակալություններ և կտրուկ սահմանափակումներ հայերի համար

18:00 Լուրերը մեկ տողով. Թեժ ընտրական զարգացումներ, աղմկահարույց ձերբակալություններ և կտրուկ սահմանափակումներ հայերի համար
Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով: •…

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային.


• «Հանրապետություն» կուսակցությունը ԿԸՀ հայց է ներկայացրել՝ «Ուժեղ Հայաստան» դաշինքի ընտրացուցակի գրանցումն ուժը կորցրած ճանաչելու պահանջով:


• Հակակոռուպցիոն կոմիտեն բացահայտել է ընտրակաշառքի սխեմա, որում ներգրավված են նախկին բարձրաստիճան պաշտոնյաներ, և ձերբակալել չորս անձի:


• Հակակոռուպցիոն դատարանը կքննի ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանին կալանավորելու միջնորդությունը, ով ձերբակալվել է լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեղադրանքով:


• ՆԳՆ ստորաբաժանումները շուրջօրյա ծառայություն կիրականացնեն Ազգային ժողովի հերթական ընտրությունների ընթացքում օրինականությունն ու հասարակական կարգն ապահովելու համար:


• Ռուսաստանի փոխվարչապետը հայտարարել է, որ Հայաստանի ղեկավարության համար օգտակար կլիներ հնարավորինս արագ կողմնորոշվել ԵՄ-ի ու ԵԱՏՄ-ի միջև իր դիրքորոշման հարցում:


• Հունգարիան տեղական աշխատավարձերի նվազեցումը կանխելու նպատակով դադարեցնում է աշխատանքային վիզաների տրամադրումը Հայաստանից, Վրաստանից և Ֆիլիպիններից ժամանող միգրանտներին:


• ԱՄՆ իշխանությունները ծովում կանգնեցրել են Հաիթիից ժամանող 240 անօրինական միգրանտներով գերբեռնված նավը՝ կանխելով հնարավոր խորտակումն ու ողբերգությունը:


• Իսրայելի վարչապետը հայտարարել է, որ Լիբանանում հրադադարի համաձայնագիրը քվեարկության դնելն անիմաստ է, քանի որ «Հեզբոլլահը» չի ընդունում դրա պայմանները:

Նմանատիպ հոդվածներ

15:00 Լուրերը մեկ տողով. Աղմկահարույց սպանության նոր մեղադրյալը, խուզարկություններ լրատվամիջոցում , 4 միլիարդ դոլարանոց նախագիծ ՀՀ-ում

Անցած ժամվա լուրերը՝ հակիրճ և բովանդակային. • Բացահայտվել է 1999 թվականին կատարված աղմկահարույց սպանությունը. Քննչական կ...

Ավելին Այլ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250