Պատահարներ

Ջերմուկի ճանապարհից հեռացրել են ապառաժ քարերն ու հողաշերտը․ ճանապարհը միակողմանի բացվել է

Gohar Vardanyan 1 րոպե 69 դիտում
Ջերմուկի ճանապարհից հեռացրել են ապառաժ քարերն ու հողաշերտը․ ճանապարհը միակողմանի բացվել է

Այսօր՝մարտի 21-ին, վաղ առավոտից ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության ճանապարհային դեպարտամենտի աշխատակիցներն ու Ջերմուկ քաղաքի ճանապարհներն սպասարկող ճանշինականները հսկայական աշխատանքներ են կատարել և շարունակում են կատարել Երևան-Մեղրի ավտոճանապարհի M2-ից դեպի Ջերմուկ տանող հատվածում ժայռաբեկորների ու քարաթափման հետևանքով 1 օրից ավելի փակված ճանապարհը բացելու ուղղությամբ։


Ճանապարհաշինարարները անգամ անձրևի տակ չեն դադարեցնում իրենց աշխատանքը, ինչի շնորհիվ այս պահին ճանապարհը միակողմանի բացվել է և երթևեկությունը շարունակվում է։


Ինչպես ավելի վաղ դեպքի վայրից հայտնել էր Shamshyan.com-ը, մարտի 20-ին արտակարգ իրավիճակ էր ստեղծվել Վայոց ձորի մարզում: Երևան-Մեղրի Մ2 ավտոճանապարհին՝ դեպի Ջերմուկ՝ հսկայական ժայռաբեկորների ու քարերի թափման հետևանքով ճանապարհն ամբողջությամբ դարձել էր անանցանելի:

Թեմաներ:

Գնահատեք հոդվածը:

Դեռ գնահատական չկա

Կիսվել ընկերների հետ:

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Պատահարներ բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250