Փաշինյանը Ստոլտենբերգին ներկայացրել է զորքերի հայելային հետքաշման առաջարկը
ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգին եմ ներկայացրել Հարավային Կովկասում կայունություն եւ խաղաղություն հաստատելու Հայաստանի կառավարության տռեսլականն ու մոտեցումները: Այս մասին այսօր Երեւանում ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի հետ համատեղ ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանը, մասնավորապես, նշեց. «Վերահաստատում եմ բազմիցս հնչեցրած պատրաստակամությունը կարգավորելու Ադրբեջանի հետ հարաբերությունները բարձրագույն մակարդակում համաձայնեցված երեք սկզբունքների հիման վրա: Այն է՝ միմյանց տարածքային ամբողջականության ճնաչում Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա, համաձայն Ալմա-Աթայի հռչակագրի Հայաստան-Ադրբեջան միջպետական սահմանի սահմանազատում վերականգնելու համար 1991 թվականի ԽՍՀՄ փլուզման պահին գոյություն ունեցած սահմանը երկու հանրապետությունների միջեւ, ինչպես նաեւ տարածաշրջանային ենթակառուցվածքների ապաշրջափակումը՝ դրանց անցման երկրների ինքնիշխանության եւ իրավազորության հարգմամբ, հավասարության եւ փոխադարձության սկզբունքների հիման վրա:
Վերջինիս առնչությամբ ներկայացրել եմ նաեւ թեմայի վերաբերյալ մեր պատկերացումներն ամբողջացնող «խաղաղության խաչմերուկ» նախագիծը: Ակնկալում ենք միջազգային հանրության, այդ թվում ՆԱՏՕ-ի հաստատակամ աջակցությունը Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ խաղաղության գործընթացին հայտնի եւ երկուստեք համաձայնեցված սկզբունքների հիման վրա, ինչպես նաեւ հարկադրանքի եւ սպառնալիքի քաղաքականության միանշնակ մերժումը:
Գլխավոր քարտուղարին ներկայացրել եմ նաեւ 1991 թվականի Հայաստան-Ադրբեջան սահմանագծից զորքերի հայելային հետքաշման, սպառազինությունների փոխադարձ վերահսկման, չհարձակման պայմանագրի ստորագրման առաջարկները, որոնք դրական արձագանք չեն ստացել պաշտոնական Բաքվից մինչեւ օրս»:
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանակի հր...
Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դ...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...