Զախարովան՝ Փաշինյանի՝ Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի վերաբերյալ հայտարարության մասին
Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի հայտարարությունը Ադրբեջանի հետ պատերազմի սպառնալիքի մասին կապված չէ Ռուսաստանի հետ, դա Երևանում իշխանությունների իրավասությունն է և Արևմուտքի հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը: Այս մասին հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան իր տելեգրամյան ալիքում:
«Ինչի հասցրին գործը Եվրամիության, ՆԱՏՕ-ի և Վաշինգտոնի նոր կուրատորները։ Խնդրում եմ նկատել՝ այս հայտարարությունը որևէ կերպ կապված չէ Ռուսաստանի հետ։ Սա Երևանում գործող իշխանությունների բացառիկ իրավասությունն է և արևմտամետների հետ նրանց խորհրդակցությունների արդյունքը», - գրել Է Զախարովան։
Ավելի վաղ, պատասխանելով բնակիչներից մեկի հարցին, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ կարելի է հիմա դահլիճից դուրս գալ ու ասել, որ որևէ սահմանազատման և սահմանագծման հարց չի լինելու, բայց դա, ըստ նրա, անհետևանք չի մնա։
Նմանատիպ հոդվածներ
Ալիևը վերանվանել է օկուպացված Ստեփանակերտի Վերածննդի հրապարակը
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը վերանվանել է օկուպացված Արցախի մայրաքաղաքի կենտրոնական հրապարակն այն կոչելով «Հաղթանա...
Թաթուլ Կրպեյանի անվան այգու մի մասը սեփականաշնորհվել և 2.6 մլն դոլարով վաճառքի է հանվել․ «Հետք»
Երևանի Նոր Նորք վարչական շրջանի Թաթուլ Կրպեյանի անվան զբոսայգուց մոտ 2000 քմ տարածք վաճառքի է հանվել։ 2.6 միլիոն դոլարով...
ՊՆ-ն՝ Տավուշի սահմանին հակառակորդի ուժերի կուտակումների վերաբերյալ լուրերի մասին
Սոցիալական ցանցերի որոշ օգտատերեր տարածում են ապատեղեկատվություն՝ շրջանառելով տեղեկություններ այն մասին, թե Տավուշի ուղղ...
Նման նպատակ հետապնդում է Ադրբեջանը և այն երկրները, որոնք աջակցում են Ադրբեջանին. Ռուբինյան
Գեղամ Մանուկյանը, չգիտեմ ինչու, որոշել է մանիպուլյացի անել, չնայած գիտեմ՝ ինչու: Այս մասին այսօր ԱԺ-ում «Հայաստանի Հանրա...