Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ Փաշինյան
Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։
Այս մասին Նիկոլ Փաշինյանը ասել է Ոսկեպարում հանդիպելով Ոսկեպարի, Բաղանիսի և հարակից բնակավայրերի բնակիչների հետ, նաև պարզաբանել, թե ինչու է հարցը քննարկվում հենց Ոսկեպարում՝ հենց այդ գյուղի բնակիչների հետ:
«Ինչպես նախկինում պայմանավորվել էինք, ես ասել էի, երբ որ Ձեր բնակավայրի հետ կապված գործնական խնդիրներ կլինեն լուծելու ես կգամ և անձամբ Ձեզ հետ կքննարկեմ և կզրուցեմ։
Խնդիրն այն է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ։
Դա նշանակում է գնալ և գետնի վրա տեղորոշել, թե որտեղ է սկսում ՀՀ-ն։ Մենք բոլորս գիտենք, և դուք ինձնից լավ գիտեք, թե որտեղ է սկսվում և ավարտվում ՀՀ-ն և այս վերջերս ես ցույց եմ տվել։
Սահմանագծման և սահամնազատման գործընթացը հետևյալն է․ սահմանագծման մեր հանձնաժողովները պետք է գնան և տեղում որոշեն, թե որտեղ է սկսում ՀՀ-ն, որն էլ պետք է դառնա Հայաստանի և Ադրբեջանի միչև պետական սահման։
Արձանագրումը հետևյալն է, որ մենք տեսնում ենք, որ սահմանազատման և սահմանագծման իրական հնարավորությունը գործընթաց սկսելու կարող ենք իրականացնել այս հատվածում՝ Բաղանիսից Բերքաբեր ընկած հատվածում։
Ադրբեջանը բարձրաձայնում է 4 գյուղի մասին, 4 ոչ անկլավային գյուղի մասին։ Իսկ մենք բարձրաձայնում ենք 31 գյուղի մասին։ Անգամ եթե մենք 31 բնակավայր ունենք խնդրահարույց վիճակում, իրենք՝ դրանից պակաս, Ադրբեջանը օգտագործում է մի այսպիսի փաստարկ, որ ՀՀ բնակավայրերից ոչ մեկի բուն տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի։
Այսինքն գյուղի բնակելի տարածքը Ադրբեջանի վերահսկողության տակ չի, և իրենք ասում են եկեք փոխադարձաբար բնակավայրերի բուն տարածքները ազատենք, հետո քննարկենք, խոսենք գյուղի կենսական նշանակության տարածքների մասին։
Իհարկե մենք հակադարձում ենք, մենք ասում ենք, որ գյուղը միայն գյուղապետարանը չի, գյուղը նաև կենսական տարածքներն են։
Այս քննարկումների ժամանակ մենք բերում ենք բոլոր արդարացի փաստարկները։
Մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում, և այս է նաև պատճառը, որ մենք որոշել ենք, որ մենք պետք է գնանք այս հատվածներում ՀՀ-ի սահմաների ճշտման ։
Ու դա անում ենք, ոչ միայն հանուն ՀՀ-ի, այլև կոնկրետ Ոսկեպար գյուղի համար, իրենց գյուղի համար,որպեսզի ապահովենք այդ գյուղերի անվտանգությունը»,- ասել է նա։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումի...
Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սա...
Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ նոր փաստաթղթի շուրջ համաձայնության․ Ստոլտենբերգ
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության մասին նոր շրջանակային փաստաթղթի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ, հայ...