«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումից: «24Նյուզ»-ի հետ քիչ առաջ կապ է հաստատել Նոյեմբերյան համայնքի ղեկավար, «Ապրելու երկիր» կուսակցության անդամ Արսեն Աղաբաբյանը և մի շարք մանրամասներ հայտնել տեղի ունեցած հանդիպումից:
Մասնավորապես, Աղաբաբյանը նշել է, որ Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից՝ այսպիսով անխուսափելի ներկայացնելով Տավուշի մարզի 4 գյուղերի հանձնումը:
Աղաբաբյանը հավելել է, որ համայնքի ղեկավարներն ու գյուղացիները կտրականապես դեմ են գյուղերի հանձնմանը, որի մասին և տեղեկացրել են Փաշինյանին: Փաշինյանն էլ իր հերթին նշել է, որ որևէ բան բնակիչներից թաքուն չի արվելու. «Առանց ձեզ ոչ մի բան չի կարող լինել, պետք է՝ ես էլի կգամ` 2 անգամ, 3, 5, 10, 20 անգամ կգամ, էնպես չի լինելու, որ դուք չիմանաք, թե ինչ է կատարվում»,- ասել է Նիկոլ Փաշինյանը:
Փաշինյանի այցի մասին ի սկզբանե հայտարարված չի եղել, միայն այսօր` առավոտյան ժամը 11:00-ին են համայնքի ղեկավարներն իմացել, որ այցելելու է Տավուշ: Ընդ որում, բոլորի հեռախոսներն, այդ թվում` համայնքապետերինը, նախօրոք վերցրել են:
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սա...
Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում․ Փաշինյան
Սահմանազատման և սահմանագծման գործընթացը մտնում է գործնական փուլ․ մենք պետք է թույլ չտանք պատերազմի սկսում։Այս մասին Նիկո...
Մենք աշխատում ենք Ադրբեջանի հետ նոր փաստաթղթի շուրջ համաձայնության․ Ստոլտենբերգ
Ադրբեջանն ու ՆԱՏՕ-ն աշխատում են համագործակցության մասին նոր շրջանակային փաստաթղթի շուրջ համաձայնեցնելու ուղղությամբ, հայ...