Կարմիրը նոր սահմանն է, 4 գյուղի հետ կորցնում ենք 24 մարտական դիրք․ քաղաքագետը քարտեզ է հրապարակել
Քաղաքագետ Ալեն Ղևոնդյանը ֆեյսբուքյան իր էջում քարտեզ է հրապարակել ու գրել․ «Կապույտը՝ Իջևան - Թիֆլիս նոր ճանապարհն է (սարերով) հիմնականը փակվելու է:
Պատկերում Կարմիրը նոր սահմանն է:
Բաղանիս - Ոսկեպար ճանապարհը փակվելու է:
Բերքաբերը ընկնելու է երկու ադրբեջանական գյուղերի արանքը, իսկ ճանապարհը դեպի Իջևան վերահսկվելու է Ադրբեջանի ԶՈՒ-ի կողմից:
Կիրանցի և Աճարկութի ճանապարհը փակվելու է և ստիպված նոր ճանապարհ են սարքելու:
Ոսկեպարը շատ վատ իրավճակում է հայտնվելու՝ երկու ադրբեջանական գյուղերի միջև և փակ ճանապարհով:
Այգեհովիտ-Իջևան ճանապարհը փակվելու է:
Նոր ճանապարհե դանդաղ սարքում են: Իջևան - Ենոքավան - Սարերով - Ջուջևան
Լոռու Թեղուտ համայնքը դառնալու է սահմանամերձ: Թեղուտից մինչև սահման 8 կմ:
4 գյուղ և 4 անկլավի հետ մենք կորցնում ենք 24 մարտական դիրք. որպեսզի որոշակի անվտանգության մակարդակ ապահովենք ներսի տարածքների նկատմամաբ, պետք է լինելու մոտ 38 մարտական դիրք, քանի որ տարածքը փոքրացել է, սակայն շփման գիծը մեծացել է:
Ադրբեջանը լայն բացվածք է ստանում դեպի Լոռի ու Կիրովական բացազատվելու համար:
Սա մեր քարտեզագիր ու տեղանքին լավ ծանոթ ընկերն է ինձ փոխանցել: Ամեն բան շատ պարզ ու հստակ»։
Նմանատիպ հոդվածներ
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան
Հնդկաստանը օդային միջանցք կստեղծի դեպի Հայաստան` ապահովելու համար ռազմավարական նշանակության արտահանումը։▫️Hal և Concor ը...
«Փաշինյանն ասել է՝ եթե գյուղերը չտանք, Թուրքիան Արմավիրից է հարձակվելու, Ադրբեջանը՝ Ոսկեպարից». Նոյեմբերյանի ղեկավար
Այսօր գրել էինք, որ Տավուշի համայնքների ընդդիմադիր ղեկավարները խուսափում են խոսել Նիկոլ Փաշինյանի հետ ունեցած հանդիպումի...
ՀՀ ՊՆ հաղորդագրությունը՝ սահմանային վիճակի մասին
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը շարունակում է ապատեղեկատվություն տարածել՝ նշելով, թե իբր Հայաստանի Հանրապետությա...
Գյուղերի անուններն «ադրբեջանական» չեն․ իրանագետը փաստերով ներկայացնում է դրանց հայկականությունը
Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրում է․«Թե բա գյուղերի անուններն «ադրբեջանական» են՝ Բաղանիս-Այրում, Աշաղի Ասքիփարա և այլն։Ուր...