ՊԵԿ-ը վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ է ներդրել
ՊԵԿ-ը ներդրել է վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների էլեկտրոնային կառավարման նոր համակարգ։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՊԵԿ-ը։
«Նոր համակարգի գործարկմամբ պայմանավորված՝ վարույթի շրջանակում ընդունված փաստաթղթերի, ծանուցագրերի և վարչական ակտերի ծանուցումներն այսուհետ իրականացվելու են հարկային մարմնի հաշվետվությունների ներկայացման էլեկտրոնային համակարգի՝ հարկ վճարողի անձնական էջում տեղադրելու եղանակով։ Բացառություն են կազմում մինչև համակարգի ներդրումը հարուցված վարույթի վերաբերյալ փաստաթղթերի և հարկ վճարողի հաշվառման համար չունեցող անձանց նկատմամբ հարուցված վարույթները։
ՊԵԿ-ը հարկ վճարողներին հորդորում է ուշադիր լինել իրենց անձնական էջերին, որպեսզի վարչական իրավախախտումների վերաբերյալ վարույթների հետ կապված փաստաթղթեր տեղադրվելու դեպքում, Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքով սահմանված կարգով և ժամկետներում իրացնեն իրենց իրավունքները»,- նշվում ՊԵԿ հաղորդագրության մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Լինկեր են ուղարկում, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ Նա այսին հայտարարել է ինստագրամի իր էջում հ...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...