ՀՀ-ում օրենքով կարգելվի անչափահասներին կրել ծակող և կտրող առարկաներ․ ՆԳՆ
Հայաստանում օրենքով կարգելվի անչափահասներին կրել ծակող և կտրող առարկաներ: Այս մասին հայտնում է ՆԳՆ-ն՝ ի պատասխան @ArmeniaSputnik–ի հարցման, տեղեկանում ենք լրատվամիջոցի Telegram-ի ալիքից։
Դա պայմանավորված է դեռահասների մասնակցությամբ դանակահարության դեպքերի աճով։ 2022 թ. հանրապետությունում պաշտոնապես գրանցվել է դանակի գործադրմամբ 17 հանցագործություն, 2023-ին՝ նման 25 դեպք անչափահասների մասնակցությամբ։ Մեծ հնչեղություն ստացավ մարտի 12–ին Ինֆորմատիկայի քոլեջում տեղի ունեցած 17-ամյա ուսանողի սպանությունը։
Դեռևս փետրվարին առաջարկվել էր փոփոխություն կատարել «Երեխայի իրավունքների և պաշտպանության մասին» օրենքում, որով հնարավոր կլինի իրականացնել մոնիթորինգ ուսումնական հաստատություններում, ինչպես նաև արգելել դանակների և այլ վտանգավոր առարկաների վաճառքը կամ նվերը դեռահասներին։ Փոփոխությունները խորհրդարան կներկայացվեն այս ամիս։
Նմանատիպ հոդվածներ
Լինկեր են ուղարկում, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ Նա այսին հայտարարել է ինստագրամի իր էջում հ...
Երևանի քաղաքապետարանը հայտարարություն է տարածել
Կլիմայի փոփոխության դեմ պայքարին ուղղված «Երկրի ժամը» համաշխարհային բնապահպանական միջոցառման համատեքստում, մարտի 23-ին՝...
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...