Աջապահյանի եղբորորդուն բերման են ենթարկել, դաժան ծեծել, նոր միայն բաց թողել․ «Հրապարակ»
«Հրապարակ» թերթը գրում է․ «Փետրվարի 23-ին Երևանից Գյումրի գործուղված ոստիկանական ուժերը բերման են ենթարկել Շիրակի թեմի հոգևոր առաջնորդ Միքայել արքեպիսկոպոս Աջապահյանի եղբորորդուն։ 31-ամյա երիտասարդին բերման են ենթարկել իբր թմրանյութերի դեմ պայքարի օպերացիայի շրջանակներում․ Շիրակի «քաղմասում» նրան դաժան ծեծի են ենթարկել, նոր միայն բաց թողել։
Աջապահյանը մեզ հետ զրույցում հաստատեց այս տեղեկությունը և մանրամասներ պատմեց․ «Երևանից էին` ինչ-որ հատուկ վարչությունից, թմրամիջոցների դեմ պայքարի շրջանակներում են բերման ենթարկել, քաղաքից 15-20 հոգու բերման են ենթարկել՝ ներառյալ իմ եղբորորդուն: Բնականաբար, ընտանիքի անդամներին ահաբեկելով՝ առավոտ լուսումութին, հետո էլ ծեծի են ենթարկել։ Սա արել են Երևանի ոստիկանները, Գյումրիի ոստիկանները կապ չունեն կատարվածի հետ»։
Աջապահյանի եղբորորդին մասնագիտությամբ ճարտարապետ է: Հարցրինք՝ կատարվածը պայմանավորվա՞ծ է իշխանությունների հասցեին իր սուր քննադատությամբ։ «Իրենց հարցրեք․․․ Եթե 15-20 հոգի բերման է ենթարկվում, բայց միայն մեկին են ծեծի ենթարկում, Դուք ինչպե՞ս եք մեկնաբանում»»:
Նմանատիպ հոդվածներ
Երթևեկության ժամանակավոր փոփոխություն Մյասնիկյան պողոտայում
Մյասնիկյան պողոտան հատող Նորքի ջրանցքի երկաթյա խողովակաշարի նորով փոխարինման աշխատանքների 2-րդ փուլով պայմանավորված՝ ս.թ...
Մի քանի օր ավտոբուսները Մյասնիկյան պողոտայով չեն երթևեկի
Խողովակաշարի անցկացման աշխատանքներով պայմանավորված՝ Մյասնիկյան պողոտայով բարձրացող հ. 22, 53, 54, 15, 20, 29, 55, 41, 35...
Լինկեր են ուղարկում, ապա տվյալ անհատի հաշիվը գողանում. Սամվել Մարտիրոսյան
Մեդիափորձագետ Սամվել Մարտիրոսյանը հորդորում է որևէ կոդ որևէ մեկին չտալ։ Նա այսին հայտարարել է ինստագրամի իր էջում հ...
Մանրամասներ է ներկայացվել միասնական տոմսային համակարգի մասին
Երևանի ավագանու «Քաղաքացիկան պայմանագիր» խմբակցության անդամ Զարուհի Աղաջանյանը «Ֆեյսբուք»-ի իր էջում մանրամասներ է ներկա...