ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Թուրքիայում ռազմական ինքնաթիռ է կործանվել
Թուրքիայում՝ Կոնիայի 3-րդ Անաջեթ բազայում, ուսումնամարզական թռիչք կատարող ցուցադրական ինքնաթիռ է կործանվել։ Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Հայտնի է դարձել, որ օդաչուն ցատկել է պարաշյուտով ինքնաթիռի կործանումից առաջ։ Այս մասին հայտնում են թուրքական լրատվամիջոցները:
Այսօր ցերեկը ժամը 13:00-ի սահմաններում Կոնիայի 3-րդ Անաջեթ բազայում ցուցադրական ինքնաթիռ է կործանվել։ Հայտնի է դարձել, որ ուսումնամարզական թռիչք կատարող ինքնաթիռը վթարի է ենթարկվել տեխնիկական անսարքության պատճառով թռիչքից անմիջապես հետո։
Ըստ նախնական տեղեկությունների՝ վթարի հետևանքով զոհեր և վիրավորներ չկան։ Հաղորդվում է նաև, որ ինքնաթիռը կործանվել է բազային տարածքին մոտ գտնվող այգում, իսկ օդաչուն ողջ է մնացել՝ ցատկելով պարաշյուտով։
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ էբեկո հրաբուխը 3,5 կմ բարձրությամբ մոխիր Է արտանետել․ ՌԴ
Էբեկո հրաբուխը, որը գտնվում է Հյուսիսկուրիլյան Պարամուշիր կղզում, մոխրի շլեյֆ Է արտանետել ծովի մակերեւույթից 3,5 կմ բարձ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Այրվող տարօրինակ գունդ, որը բաժանվել է բազմաթիվ բեկորների՝ ՌԴ երկնքում
Ռուսաստանցիներին վախեցրել է երկնքում այրվող տարօրինակ գունդը, որը բաժանվել է բազմաթիվ բեկորների։ Այս մասին հայտնում են տ...
Տարադրամի փոխարժեքները մարտի 14-ին
Տարադրամի փոխարժեքները՝ ըստ rate.am-ի. ԱՄՆ դոլարի առքի առավելագույն արժեքն է 402 դրամ, վաճառքի նվազագույն արժեքը՝ 405 դր...
ԵՄ-ն ստուգումներ է իրականացնում AliExpress-ի, TikTok-ի և X-ի և այլ խոշոր թվային հարթակների նկատմամբ
Եվրամիությունը ստուգումներ է սկսել AliExpress-ի և այլ առցանց ծառայությունների նկատմամբ, այդ թվում՝ TikTok-ի և X-ի, թվայի...