ԵՄ-ն ստուգումներ է իրականացնում AliExpress-ի, TikTok-ի և X-ի և այլ խոշոր թվային հարթակների նկատմամբ

Եվրամիությունը ստուգումներ է սկսել AliExpress-ի և այլ առցանց ծառայությունների նկատմամբ, այդ թվում՝ TikTok-ի և X-ի, թվային ծառայությունների մասին օրենքի շրջանակներում (Digital Service Act, DSA), որն ուղղված է թվային հարթակների գործունեության վերահսկմանը: Այս մասին հայտնում է Agence France-Presse-ը (AFP)՝ հղում անելով իր աղբյուրին։ Տեղեկությոնը փոխանցում է ՏԱՍՍ-ը։


Նրա խոսքով՝ AliExpress առցանց առևտրի հարթակը կասկածվում է առողջության համար վտանգավոր ապրանքների, մասնավորապես՝ կեղծ դեղերի վաճառքի դեմ պայքարի պարտավորությունները չկատարելու մեջ: Եվրահանձնաժողովը մանրամասն տեղեկություններ ստանալու հարցում է ուղարկել ընկերությանը դեռևս 2023 թվականի նոյեմբերի սկզբին։ Աղբյուրի համաձայն՝ դրա արդյունքներով այժմ պաշտոնական ընթացակարգ է իրականացվում DSA-ի շրջանակներում՝ սպառողների իրավունքների պաշտպանության նպատակով։


Նա նաև հայտնեց, որ ԵՄ-ն տեղեկատվություն է խնդրել ութ առցանց ծառայություններից, այդ թվում՝ TikTok-ից, Facebook-ից, Google-ից, YouTube-ից և X-ից, խորը կեղծիքների տարածման հետ կապված ռիսկերի կառավարման իրենց մեթոդների վերաբերյալ: Բրյուսելը մտահոգված է, որ խորը ֆեյքերի մանիպուլյատիվ բնույթը կարող է ազդեցություն ունենալ ընտրական գործընթացների վրա։ Ըստ աղբյուրի՝ հարթակները կստանան միայն իրենց գործունեության մանրամասները բացահայտելու հարցում, սակայն խախտումների դեպքում պարտավոր կլինեն վճարել խոշոր տուգանքներ:


Եվրամիությունը օգոստոսի 25-ից DSA-ի շրջանակներում որոշել է ուժեղացնել վերահսկողությունը 19 առցանց հարթակների գործունեության նկատմամբ, որոնք, պաշտոնյաների կարծիքով, ընկնում են «առանձնապես խոշոր» կատեգորիայի տակ: Այժմ դրանց թվում են X, TikTok, Instagram ծառայությունները, YouTube, Google և Amazon Store ծառայությունները։ Բրետոնի խոսքով՝ նոր օրենքի շրջանակում առաջնահերթություններ կլինեն երեխաների պաշտպանությունն ու ապատեղեկատվության դեմ պայքարը, այդ թվու ՝ «ռուսամետ քարոզչության» դեմ:


Նա նաև նշել է, որ Եվրահանձնաժողովը մանրակրկիտ ստուգելու է բոլոր այդ հարթակները եվրոպական կանոնների կատարման համար և խախտումներ հայտնաբերելու դեպքում պատժամիջոցներ կկիրառի դրանց նկատմամբ:



Քաղաքականություն